Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Հազարավոր ցուցարարներ նորից դուրս են եկել Ստամբուլի և Անկարայի փողոցներ, որտեղ երկու օր շարունակ տիրող լարվածության և բախումների հետևանքով շուրջ 1000 մարդ էր ձերբակալվել, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ հիմնականում խաղաղ ցուցարարները դրոշներով հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Նրանց աջակցելու համար ցուցարարներ են հավաքվել նաև Անկարայի Կիզիլայ հրապարակում, որտեղ ցույցը ցրելու նպատակով ոստիկանները արցունքաբեր գազ էին կիրառել: Նշվում է, որ ցուցարարները կառավարության հրաժարականի կոչեր են հնչեցնում:
RT գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի չի տալու ճնշումներին՝ ցուցարարներին անվանելով «ավազակներ»:
Կիրակի ավելի վաղ, Reuters գործակալության հաղորդմամբ, իրավիճակը Ստամբուլումխաղաղվել էր, և ցուցարարները գրեթե ցրվել էին:
Հիշեցնենք, որ մարդիկ դուրս էին եկել բողոքելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում գտնվող Գեզի այգու վերակառուցման դեմ, ինչը վերածվել էր ծավալուն հակակառավարական ցույցերի: Աղբյուրը: http://oratert.do.am/news/t'owrqiayowm_cowcararnery'_krkin_dowrs_en_ekel_stambowli_ankarayi_p'oghocner/2013-06-02-132 | |
Դիտումներ: 587 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |