Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Իզմիր քաղաքում գիշերը հավաքված մի խումբ անհայտ անձինք մոլոտովյան կոկտեյլ և քարեր են նետել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի վրա և հրկիզել այն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, հրդեհը մարվել է հրշեջների միջամտությամբ։
Տեղեկություններ են տարածվել բախումների հետևանքով գրանցված երկրորդ զոհի մասին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 22-ամյա Աբդուլլահ Ջոմերթը մահացել է թուրքական Հաթայ նահանգում, հրազենային վնասվածքից։
«Աբդուլլահ Ջոմերթը ծանր վիրավորվել էր հրազենային կրակից, որն արձակվել էր անհայտ անձի կողմից»,-տեղեկացրել են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր ևս մի երիտասարդի մահվան մասին։ Նա վիրավորվել էր կիրակի, երբ տաքսին մտել էր Ստամբուլում ցուցարար ամբոխի մեջ։
Աղբյուրը: http://oratert.do.am/news/t'owrqiayowm_baxowmnery'_sharownakvowm_en_ka_nor_zoh/2013-06-04-136 | |
Դիտումներ: 515 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |