Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Թուրքական Իզմիթ նահանգում ցուցարարների մոտ 500 հոգանոց մի խումբ փորձել է գրավել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքը. տեղեկացնում է թուրքական «Ռադիկալը։
Համաձայն հաղորդագրության՝ տեղի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։ Ձերբակալվել է մոտ 50 մարդ։
Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակին կից Գեզի այգին հատելու որոշման։
Չնայած երեկ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրի շիթեր էր կիրառել Թաքսիմում հավաքված ցուցարարներին ցրելու համար, այս պահին էլ այնտեղ լարված մթնոլորտ է։
Ցուցարարները արգելապատնեշներ են դրել Իսթիքլալ փողոցում և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ստամբուլի նահանգապես Հուսեյին Ավնի Մութլուն տեղեկացրել է, որ տուժել է 12 մարդ, ձերբակալվել է 63 մարդ։ Աղբյուրը: http://oratert.do.am/news/t_39_owrq_cowcararnery_39_p_39_ord_39_el_en_gravel_ishxogh_kowsakcowt_39_yan_grasenyaky_39/201 | |
Դիտումներ: 544 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |