Չորեքշաբթի, 01.05.2024, 22:26
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Բաժիններ
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Առավել ընթերցված

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված

Շարքային միլիոնատերերի հանրապետությունը

Այսօր կրկին տոն է, մայիսյան տոների վերջին ակորդը՝ մայիսի 28-ը, երբ հայ ժողովուրդը նշում է Առաջին հանրապետության օրը: Այդ հանրապետության ծննդի, պատմության, կենսագրության և անկման մասին բավականաչափ հայտնի է, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ շատ-շատ բաներ դեռ հեռու են հանրային իմացության պաշարից և չեն համալրել այն: 

Առաջին հանրապետության պատմությունն իսկապես հարաբերական է, բայց փաստ է մի բան, որ այն հագեցած է եղել վառ դեմքերով, վառ անհատներով: Տոնական օրը Հայաստանում սովորաբար ընդունված է վերածել կենացների և պաթետիկ ելույթների հավաքույթի, ասել շենշող բառեր պետականության, անկախության, հերոսության, հայրենիքի, կյանքը հայրենիքին տալու մասին: Իրականում, սակայն, այս ամենի առանցքում մարդն է, ով հայաստանյան անգամ ամենա-ամենա տոների ընթացքում մղվում է հետին պլան և դառնում ընդամենը պաթոսը սպասարկող՝ այն դեպքում, երբ մարդուն պետք է սպասարկեն և՛ առօրյան, և՛ տոները, ամեն մեկը՝ յուրովի: 

Այս տեսանկյունից՝ Առաջին հանրապետության էջերը հարուստ են մարդկանցով՝ խարիզմատիկ, սկզբունքային, արժեքներ դավանող, մտածող, կռվող մարդկանցով՝ չնայած այդ տարիների պատմության հարաբերականությանը, չնայած գործված մեծ ու փոքր սխալներին: Եվ ահա, այս ֆոնին արժե համեմատել իրավիճակները ժամանակակից Հայաստանում կամ Երրորդ հանրապետությունում, ինչպես հաճախ նշվում է: Խնդիրն այն է, որ այսօր էլ հայաստանյան պատմությունը հարաբերական է, այսօր էլ միջազգային իրավիճակը բարդ է ու անորոշ, ու անկասկած է, որ այսօր էլ կարևոր են դեմքերը, որոնք դասեր քաղելով Առաջին հանրապետությունից՝ երրորդը զերծ կպահեն անկումից: Բայց այստեղ, ահա, հարց է առաջանում՝ իսկ Երրորդ հանրապետությունում կա՞, օրինակ, Արամ Մանուկյան, որը լինելով պետության առաջին դեմքը՝ կարող էր ապրել շարքային քաղաքացու կենցաղով և մեռնել տիֆից: Մեռնելու կոչ այսօրվա որևէ պաշտոնյայի չենք անում, սակայն համաձայնեք, որ համեմատությունը չափազանց խոսուն է և առարկայական: Պետք չէ սովի կամ տիֆի մատնվել, սակայն այսօր կա՞ արդյոք հայաստանյան իշխանական համակարգում բարձրաստիճան մեկը, ով կապրի նման շարքային կենցաղով, ով կլինի իսկապես քաղաքացիներից մեկը: 

Այս մասին շատ են հայտարարում և՛ այսօրվա իշխանությունները, և՛ նրանց, այսպես ասած, ընդդիմադիրները, սակայն իրական կյանքում նրանք շարքայիններից մեկը չեն, նրանք ամենաշարքային միլիոնատերերից մեկն են: Սա է խնդիրը Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև: Եվ, ըստ էության, եթե Առաջինի ֆիզիկական անկումն արդեն պատմություն է, Երրորդ հանրապետությունը վաղուց արդեն տոտալ անկման շեմին է, որում ֆիզիկական բաղադրիչը գուցե հարաբերական է և նույնիսկ բացակայում է։ Սակայն ժամանակակից աշխարհում պետությունները ֆիզիկապես մնում են կանգուն և անկում են ապրում միայն բարոյապես:                        Հովհան Մանդակունի


Աղբյուրը: http://oratert.do.am/news/sharqayin_milionatereri_hanrapetowt'yowny'/2013-05-28-104
Կատեգորիա: Առավել ընթերցված | Ավելացրեց: katalogbiz (29.05.2013) W
Դիտումներ: 510 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]