Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
<<Գարեգին Նժդեհ>> հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ երեկ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում անհապաղ պաշտոնանկ անել Սուրեն Խաչատրյանին։ Նախաձեռնության տարածած հայտարարությունում ասվում է հետևյալը. <<Գարեգին Նժդեհ>> հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ «մեղավորը թիկնապահ Զարզանդն է․․․։ Աղբյուրը: http://oratert.do.am/news/serjh_sargsyanic_pahanjowm_en_pashtonank_anel_syowniqi_marzpetin/2013-06-03-133 | |
Դիտումներ: 484 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |