Չորեքշաբթի, 01.05.2024, 17:11
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Բաժիններ
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Առավել ընթերցված

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված

Պաշտոնական Բաքուն Ադրբեջանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը «ամբոխահաճո է» բնութագրել

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե «մոտ ապագայում հարավկովկասյան տարածաշրջանում ուժերի հարաբերակացությունը փոխվելու է. փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին սպասում են արդեն երկու-երեք տարուց»:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» պետական գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը «ոչինչ չասող էր և ամբոխահաճո»:


«Հետաքրքիր է, թե ի՞նչ փորձագետների կանխատեսումների հիման վրա է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անում: Այն փորձագետների, որոնք նրանց երկիրը (Հայաստան) նման աղետալի վիճակի հասցրին,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը և ավելացրել,-Հայաստանի նախագահը, մոռանալով, որ իր երկիրը գտնվում է աղետալի վիճակում, նման պոպուլիստական (ամբոխահաճո) հայտարություն անում է մի երկրի վերաբերյալ, որը տարածաշրջանի առաջատարն է: Պաշտոնական Երևանի սահմանափակ մտածելակերպի պատճառով այդ երկիրը դուրս է մնացել տարածաշրջանի զարգացման գործընթացներից: Հավանաբար հենց այդ հանգամանքն է զայրացնում Հայաստանի նախագահին, որը չգիտի, թե ինչպես քավի իր մեղքերը հայ ժողովրդի առջև:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությամբ  հանդես էր եկել  հունսի 5-ին, Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:  Հայաստանի նախագահը, ի թիվս այլ հարցերի անդրադառնալով Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը, մասնավորապես նշել էր՝ «Առաջնորդվելով դասական բռնապետության կանոններով՝ Ադրբեջանի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ: Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ.... Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում:



Աղբյուրը: http://oratert.do.am/news/pashtonakan_baqown_adrbejani_veraberyal_serjh_sargsyani_elowyt'y'_amboxahatwo_e'_bnowt'agrel/2
Կատեգորիա: Առավել ընթերցված | Ավելացրեց: katalogbiz (07.06.2013) W
Դիտումներ: 560 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]