Չորեքշաբթի, 01.05.2024, 23:49
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Բաժիններ
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Առավել ընթերցված

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված

Ներհայաստանյան պարադոքսի մեխանիկան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումն անկասկած հանգեցրեց մի իրավիճակի, ասենք` հինգ տարի առաջվա հետ համեմատ, երբ հնարավոր չէ որևէ բան թաքցնել, և ամեն դեպք ու իրադարձություն դառնում է բավական լայն ռեզոնանս առաջացնող, դառնում է հանրային սեփականություն: Այսինքն` միգուցե այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, վիճակագրական իմաստով ամենևին ավելին չէ, քան նախկինը, բայց ինֆորմացիոն տեխնոլոգիաների բազմազանությունն ու համեմատական հասանելիությունը ձևավորել է մի իրավիճակ, երբ ներկայիս մեկ դեպքը կարող է ունենալ նախկինի մի քանի դեպքի ռեզոնանս: Սա էլ իր հերթին ստեղծում է հենց այն տպավորությունը, որ երկրում պարզապես անիշխանություն է: Մեծ հաշվով, դա իսկապես այդպես է: Եվ այլ կերպ չէր կարող լինել:

Իշխանությունը միայն ընտրություններում արձանագրված կամ նկարված թվերը չեն: Իշխանությունը առավել խորն ու ամբողջական երևույթ է, որն առաջին հերթին նշանակում է ադեկվատություն ժամանակի հանդեպ: Ցանկացած իշխանության ամենամեծ ընդդիմությունը ժամանակն է: Կարելի է գուցե ձեռնասուն դարձնել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, բոլոր նախաձեռնությունները, բայց հնարավոր չէ ձեռնասուն դարձնել ժամանակը: Սերժ Սարգսյանը Հայաստանում ձեռնասուն է դարձրել քաղաքական ընդդիմությանը, բայց նրա խնդիրները դրանից բոլորովին չեն նվազել, որովհետև նա ադեկվատ լինելով Հայաստանի քաղաքական դաշտին, շարունակում է մնալ ժամանակին ոչ ադեկվատ:

Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է իշխանությունը շարունակել մի համակարգով, որը իբրև օրգանիզմ վաղուց սպառել է իրեն, որը ի զորու չէ որևէ բան արտադրել անգամ ինքն իր համար՝ մշակույթ (նույնիսկ արատավոր) կամ տնտեսական արդյունք (նույնիսկ զուտ ինքն իր համար): Ներկայիս համակարգը ունակ է միմիայն սպառելու, հետևաբար` համակարգի ներսում պետք է լինի առավել դաժան պայքար հենց սպառման ռեսուրսի համար: Եվ ամենևին պատահական չէ, որ այդ պայքարը կարող է արդեն տեղափոխվել, այսպես ասած, ներքին շրջանակներ, և լինեն «ռազբոռկաներ» ոչ թե հասարակության և իշխանության, այլ իշխող համակարգի տարբեր բաղադրիչների միջև:

Սերժ Սարգսյանը հուսով էր, որ եթե լուծեր այս համակարգը իրեն ենթարկելու խնդիրը, ապա իր նախագահական պաշտոնավարման, իսկ հետո նաև իշխանության փոխանցման հարցը լուծելու առումով այլևս խնդիրներ չէր ունենա: Ըստ ամենայնի հենց այդ նկատառումով էլ նա երեք խոշոր ընտրություններից հետո գոհությամբ հայտարարում էր, որ ներկայումս ամենալավ ժամանակահատվածն է 2008 թվականից հետո: Գորիսում տեղի ունեցած միջադեպը, սակայն, նրան շատ արագ ցույց տվեց, որ ժամանակահատվածը բարենպաստ կարող է լինել միայն դրան ադեկվատ իշխանական համակարգ ձևավորելու դեպքում, որովհետև կառավարելի համակարգը դեռ չի նշանակում կառավարելի իրավիճակ: Համակարգը, որ առկա է Հայաստանում, և որը սպառել է իրեն ներսից, մինչ այժմ կառավարվել է հանրային բեսպրեդելի իրավունքի գիտակցությամբ: Ներսում եղել է հստակ կարգուկանոն, հիերարխիկ հարաբերություններ, իսկ դրսում եղել է «լայն ինքնավարություն»: Այսօր, սակայն, ինֆորմացիոն մեխանիզմները անհնար են դարձնում այդ «կանոնագրքի» նպատակահարմարությունը:

Սերժ Սարգսյանը բազմաթիվ ելույթներով փորձեց իշխանական համակարգի գիտակցության մեջ սերմանել հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը, բայց ինչպես երևում է, և ինչպես և սպասվում էր, ոչ ոք չի ուզում փոքր-ինչ կասկածի տակ դնել անգամ սեփական արտոնյալ դիրքը, և կա մեծ անվստահություն, որ եթե առաջինը զիջեն, ապա ինչ-որ մեկը կարող է նաև չզիջել և այդ դեպքում ստանալ մյուսների հանդեպ առավելություն: Իսկ գուցե նաև չեն վստահում հենց Սերժ Սարգսյանին և համարում են, որ նոր հարաբերություններ ասելով նա ուղղակի ծուղակն է քաշում իրենց: Սերժ Սարգսյանը պարբերաբար ստիպված է լինում որոշակի երաշխիքներ տալ համակարգի այս կամ այն սեգմենտին: Ստացվում է մի իրավիճակ, երբ Սարգսյանից պարզապես պարբերաբար երաշխիքներ են կորզում, և նա ստիպված է ինչ-որ առումով ժամանակի պահանջները բավարարել, ինչ-որ առումով ժամանակից դուրս մնացած համակարգի, որպեսզի կարողանա պահել իր նախագահական իշխանությունը: Արդյունքը լինում է այն, որ Սարգսյանը պարզապես չի կարողանում պահել իրավիճակը:

Այդպես բնականաբար երկար շարունակվել չի կարող, և Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է առավել արմատական քայլերի գնա համակարգի ներսում, կա՛մ նրա առաջ կծանրանան առավել բարդ խնդիրներ, հատկապես նկատի առնելով այն, որ արտաքին գործընկերներին՝ և Ռուսաստանին, և Արևմուտքին, չնայած ազդեցության համար պայքարի նրանց մրցակցությանը, Հայաստանում տեսանելի ապագայի համար անհրաժեշտ է իրավիճակը կառավարող իշխանություն, ոչ թե իշխանություն, որ առանձին-առանձին կառավարում է բոլոր սեգմենտներին, բայց ընդհանուր իրավիճակը գտնվում է վերահսկողությունից դուրս: Բանն այն է, որ միջազգային իրավիճակը Սերժ Սարգսյանի առաջ շատ մոտ ապագայում դնելու է ոչ թե հետիրավիճակային, այլ զարգացումներին նախորդող որոշումների կայացման պատասխանատվության առաջ, որից նա փորձում է ամեն կերպ խուսափել` Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև ներքին կյանքի սուբյեկտների միջև մանևրելով: Մանևրը նրան տալիս է հետիրավիճակային որոշումների դյուրինության հնարավորություն, բայց դա երկար շարունակվել չի կարող, որովհետև թե ներքին և թե արտաքին ժամանակը չէ, որ շարժվելու է ըստ Սերժ Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանն է ստիպված լինելու շարժվել ըստ ժամանակի: Կամ նա կհայտնվի ժամանակից դուրս` իր գլխավորած համակարգի հետ միասին, ըստ էության, վերածվելով դրա դե ֆակտո շարքային անդամի՝ անկախ դե յուրե կարգավիճակից, հետևաբար դառնալով նաև համակարգի ինքնախժռման պոտենցիալ «պատառ»:

Բանն ընդամենը այն է, որ զիգզագ այդ պարադոքսի հետևանքով խժռվում է Հայաստանի ներկան ու ապագան: Այդ իմաստով, իշխող համակարգի ներսում որևէ հնարավոր զարգացում, անգամ հանրայնորեն, այսպես ասած, ամենանպաստավորը, խորքային իմաստով հասարակության և պետության շահերի հետ ունի խիստ հարաբերական առնչություն: Այստեղ շատ ավելի կարևոր է, թե ժամանակի հանդեպ ադեկվատության տեսանկյունից ինչ ձեռքբերումներ կունենա հասարակությունը որպես օրգանիզմ:
                                                                                   Արամ Ամատունի


Աղբյուրը: http://oratert.do.am/news/nerhayastanyan_paradoqsi_mexanikan/2013-06-04-137
Կատեգորիա: Առավել ընթերցված | Ավելացրեց: katalogbiz (04.06.2013)
Դիտումներ: 485 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]