Չորեքշաբթի, 01.05.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Բաժիններ
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Առավել ընթերցված

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված

Ինչ է հասկացնում Իրանի դեսպանը

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հունիսի 11-ին հանդես է եկել բավական հետաքրքիր հայտարարություններով: Նա ասել է, որ «ցավոք սրտի», հայ-իրանական գազամուղը կառուցվել է ոչ մեծ տրամաչափով, ինչը թույլ չի տալիս Իրանին ապահովել Հայաստանի գազի ամբողջ պահանջարկը, այլապես Իրանը ունի այնքան գազ, որ կարող է բավարարել թե՛ Հայաստանին, թե՛ այլ երկրների: Ակնհայտ է, որ Իրանն այլ երկրներ ասելով նկատի ունի նաև Վրաստանին, որը ներկայումս գազ է ստանում Ադրբեջանից: Միևնույն ժամանակ Իրանի դեսպանը հիշեցնում է, որ Հայաստանն է ցանկացել, որ գազամուղի տրամաչափը փոքր լինի: 

Այդ տարիներին, երբ կառուցվում էր գազամուղը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ դա պարզապես լավ բիզնես է լինելու՝ գազը գալու է Հայաստան և էլեկտրաէներգիայի վերածված՝ գնալու է Իրան: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները այդ տարիներին խնդրին վերաբերվում էին որպես բիզնեսի, ոչ թե ռազմավարական մի գործոնի, որը հետագայում կարող էր մեծ դեր ունենալ Հայաստանի տարածաշրջանային նշանակության հարցում: 

Ակնհայտ է, որ Իրանի դեսպանի խոսքերում առաջարկ կա՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Վրաստանին, որը դուրս գալով ռուսական կախվածությունից՝ հայտնվել է ադրբեջանա-թուրքական կախվածության մեջ: Իրանը փաստացի ակնարկում է Իրան-Հայաստան-Վրաստան գազային միջանցքի մասին, որը կարող է հասնել նաև ավելի հեռու: 

Ի դեպ, Վրաստանը ժամանակին Հայաստանին առաջարկել է այդպիսի մի գաղափար, երբ Հայաստանը կառուցում էր իրանական գազամուղը, սակայն Հայաստանի իշխանությունները տոն չտվեցին և մերժեցին նաև այդ գաղափարը՝ Ռուսաստանի դժգոհությունը չառաջացնելու համար: Արդյունքում Հայաստանն ունի մի գազամուղ, որը այդպես էլ չդարձավ կարևոր քաղաքական գործոն և չապահովեց երկրի էներգետիկ անվտանգությունն ու արտաքին քաղաքական ճկունությունը: 

Այդ ամենից հետո առնվազն տարօրինակ է, երբ գազամուղը վերագրվում է Հայաստանի ձեռքբերումներին: Այն ավելի շատ Հայաստանի կորուստ է, քան ձեռքբերում: Իհարկե, կա իրանական խնդիրը, որը պարզ չէ՝ ինչպես է հանգուցալուծվելու, սակայն այդ խնդիրը հավերժ չի լինելու, և անկասկած Իրան-Հայաստան-Վրաստան գիծը պահելու է իր աշխարհաքաղաքական հրատապությունը: 

Սակայն նաև հարցն այն է, թե ինչքանով կարող են երեք երկրները ավելացնել այդ հրատապությունը: Այստեղ էլ, սակայն, իրավիճակը բավական խառն է, որովհետև Վրաստանում այսօր այն իշխանությունը չէ, որը մտածում էր Իրանով տրանզիտի մասին: Նոր իշխանությունը հազիվ թե մեծ ակտիվություն ցուցաբերի այս հարցում, քանի որ նոր-նոր է սկսել հարաբերություններ կարգավորելու փորձերը Ռուսաստանի հետ: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, իհարկե, ավելի մեծ անորոշություն է, որովհետև Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը անհասկանալի է բոլոր առումներով: Հայաստանը ներկայումս արտաքին քաղաքականության ձև ունի միայն, իսկ բովանդակությունը շատ հարաբերական է: 

Այս իմաստով իրանական մեսիջները, իհարկե, պետք է ընկալել առավելապես տեսական հարթության վրա՝ ափսոսալով միայն, որ բաց է թողնվել դրանց գործնականության մի կարևոր փուլ, երբ Հայաստանն այժմ կարող էր լինել որակապես այլ իրավիճակում, եթե, իհարկե, նաև նախկինում ունենար արտաքին իրական քաղաքականություն՝ բիզնեսի փոխարեն:                                                                               
Հովհան Մանդակունի

Աղբյուրը: http://oratert.do.am/news/inch_e'_haskacnowm_irani_despany'/2013-06-11-169
Կատեգորիա: Առավել ընթերցված | Ավելացրեց: katalogbiz (12.06.2013) W
Դիտումներ: 444 | Տեգեր: Իրան, Հայաստան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]