Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Հույն ազգայնականները խոստացել են խոչընդոտելԱթենքում մզկիթի շինարարությանը, գրում է Russia Today-ը։
Հունական «Խրիսի Ավգի» աջ ծայրահեղական կուսակցությունը դիմել է Հունաստանի մուսուլմանների ֆեդերացիային՝ պահանջելով «լքել երկիրը մինչև հունիսի 30-ը։ Հակառակ դեպքում տեղի ծայրահեղականները սպառնացել են հիշեցնել 400 տարվա թուրքական լուծը և «մորթել ագրեսիվ մուսուլմաններին՝ ինչպես գառների։
Հունաստանի իշխանությունները քննարկում են Աթենքում նոր մզկիթ կառուցելու հնարավորությունը, ինչին դեմ է հանդես եկել ավելի քան 110 հազ. մարդ։
Աջ ծայրահեղական կուսակցության ակտիվիստները մուսուլմաններին ժամանակ են տվել մինչև հունիսի 30-ը Հունաստանի տարածքը լքելու համար։ Նախկինում կուսակցության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ անօրինական ներգաղթյալները, որոնց հիմնական մասը մուսուլմաններ են, պատասխանատվություն են կրում ընթացիկ տնտեսական դժբախտությունների և երկրում հանցագործությունների զգալի աճի համար: Աղբյուրը: http://oratert.do.am/news/howynery'_xostacel_en_gar'neri_nman_mort'el_mowsowlmannerin_et'e_nranq_chher'anan_erkric/2013- | |
Դիտումներ: 474 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |