Առավել ընթերցված
Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված |
Հայաստանը և Ադրբեջանը անհրաժեշտ են համարել բարձր մակարդակով հանդիպումը. Trend
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու անհրաժեշտության շուրջ: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Յան Քելիի գրասենյակում: «Կողմերը համաձայնության են եկել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ, իսկ համանախագահները կշարունակեն համատեղ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նման հանդիպում կազմակերպելու համար»,- նշել են գրասենյակում: Մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկել են երկու պետությունների ղեկավարների նոր հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Աղբյուրը: http://oratert.do.am/news/hayastany'_adrbejany'_anhrajhesht_en_hamarel_bard'r_makardakov_handipowmy'_trend/2013-06-05-14 | |
Դիտումներ: 488 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |