Հինգշաբթի, 02.05.2024, 02:04
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Բաժիններ
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Առավել ընթերցված

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված

Արտագաղթը կասեցնելն արդեն ոչինչ է
Երբ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են իրականացնել այնպիսի քայլեր ու ծրագրեր, որ կանխեն արտագաղթը, այդ հայտարարությանը շատերը չեն հավատում, որովհետև իշխանությունները հավատի հիմքեր չեն ձևավորել: Ավելին՝ ոչնչացրել են նույնիսկ եղած քիչ թե շատ նշմարվող հիմքերը: Բայց արտագաղթի վերաբերյալ այդ հայտարարություններն ունեն մեկ այլ կողմ: 

Արտագաղթը վաղ թե ուշ կանգնելու է՝ ուզենք, թե չուզենք: Իհարկե, չի լինի այնպես, որ այն անվերջ շարունակվի, որովհետև կա մի աստիճան, որից այն կողմ Հայաստանում մնացողները այլևս պատճառ չեն ունենալ մեկնել երկրից, քանի որ առկա վիճակը նրանց համար կլինի գոհացուցիչ: Իսկ այն, որ կա մի հսկա զանգված, որի համար հենց այս վիճակն է գոհացուցիչ, երևի թե կասկածից վեր է: Հակառակ պարագայում այս վիճակը չէր լինի, հակառակ պարագայում իշխանությունները երբեք չէին կարողանա վերարտադրվել անաղմուկ, հիմնականում փողի և վարչական լծակների միջոցով: Այնպես որ՝ արտագաղթը մի օր իսկապես կդադարի՝ ուզի իշխանությունը, թե ոչ: Կդադարի, և այդժամ իշխանությունը կհայտարարի, թե տեսեք՝ արտագաղթ այլևս չկա, ուրեմն մեզ հաջողվեց կասեցնել այն: Մինչդեռ դա կլինի իրավիճակի հերթական նենգափոխումը, որով զբաղված են Հայաստանի իշխանությունները: 

Բանն այն է, որ նրանցից այլևս պահանջվում է ոչ թե կասեցնել արտագաղթը, այլ վերադարձնել արտագաղթածների զգալի մասին: Այսինքն՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք վերադառնան: Սա արդեն խնդիր է, և արդեն այս խնդիրն է, որ պետք է դրվի իշխանության առաջ: Նվազագույն խնդիրն այլևս չպետք է լինի արտագաղթի կասեցումը, քանի որ երկիրն առանց այդ էլ դատարկվել է գրեթե նվազագույն աստիճանի: 

Նվազագույն խնդիրը և պատասխանատվությունը, որ պետք է ստանձնեն իշխանությունները, պետք է լինի արտագաղթածների վերադարձն ապահովելը: Խոսքը հայրենադարձության մասին չէ: Դա ռազմավարական խնդիր է, որը օբյեկտիվորեն ապագայի հարց է, քանի որ կա նախ՝ արտագաղթած հայաստանցիներին իրենց տուն ու տեղ վերադարձնելու խնդիր: Բայց դա պետք է լինի նվազագույնը, որ պետք է կատարեն իշխանությունները: 

Նրանց առաջիկա տարիների աշխատանքները պետք է չափվեն այդ նշաձողով, ոչ թե արտագաղթի կասեցման: Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան, հետևաբար միայն դեմոգրաֆիական պատկերի վերականգնումը հնարավորություն կտա դրական գնահատական տալ իշխանություններին: Իսկ դա նշանակում է Հայաստանում արժանապատիվ կենսապայմանների ապահովում, նաև՝ իրավական միջավայրի, արդարության և վստահության մթնոլորտի ձևավորում: 

Այնպես որ՝ արտագաղթի կասեցման մասին հայտարարությունները, որ անում են իշխանությունները, դեկլարատիվ բնույթից զատ, նաև անբավարար են իրենց էությամբ: Դեկլարատիվ կարող են լինել նաև արտագաղթածներին վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությունները, բայց գոնե իրենց էությամբ դրանք այն նպատակներն են, որ պետք են երկրին, և որոնք համապատասխան են Հայաստանի ներկայիս պահանջներին ու ռազմավարական շահերին: 

Այս կոնտեքստում հասարակական պահանջն էլ պետք է լինի արդեն ոչ միայն արտագաղթի դադարեցումը, այլ արտագաղթածների վերադարձի ապահովումը՝ հնարավորինս դինամիկ տեմպերով:                                                                                      Հովհան Մանդակունի

Աղբյուրը: http://oratert.do.am/news/artagaght'y'_kasecneln_arden_ochinch_e'/2013-05-24-72
Կատեգորիա: Առավել ընթերցված | Ավելացրեց: katalogbiz (25.05.2013) W
Դիտումներ: 483 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]