21:12 Զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական կառավարությունն ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ.Սերժ Թանկյան | |
Ամերիկահայ նշանավոր երաժիշտ, կատարող Սերժ Թանկյանն իր վրդովմունքն է հայտնել Թուրքիայում ծավալվող դեպքերի առնչությամբ, հիշել Հայոց ցեղասպանությունն ու նաև քաղաքական գնահատական հնչեցրել: Թանկյանը դա արել է Facebook-ի իր էջում:
«Զարմանալի չէ, որ առանց խտրականության լրագրողներին բանտ գցող ու 1,5 միլիոն հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իր ցեղասպանությունը հերքող կառավարությունն առանց հապաղելու ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- մասնավորապես գրել է Թանկյանը:
«Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգին ու դրան կից միջազգային հյուրանոցները կառուցված են հին հայկական գերեզմանատան վրա: Անհնար է թաքցնել ձեր անցյալի ոսկորները՝ ձեր ներկայիս պահվածքով: Ես սարսափած եմ Էրդողան կոչված այդ կեղծավորի՝ Թուրքիայի վարչապետի հետ Օբամայի մտերմությունից»,- հավելել է նա:
Գրառմանը կից Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշումով հայտնի Թանկյանը դրել է BBC-ի՝ Թուրքիայի զարգացումների վերաբերյալ նյութի հղումը:
Գրառումը 2.300-ից ավելի Like և 160 մեկնաբանություն է ստացել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |