Երկուշաբթի, 29.04.2024, 18:52
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Վարչապետը պատրաստ է վերահսկման լծակներ տալ ընդդիմությանը` մանր սեփականատերերի իրավունքները պաշտպանելու հարցում
17:21
Վարչապետը պատրաստ է վերահսկման լծակներ տալ ընդդիմությանը` մանր սեփականատերերի իրավունքները պաշտպանելու հարցում
Վարչապետը պատրաստ է վերահսկման լծակներ տալ ընդդիմությանը` մանր սեփականատերերի իրավունքները պաշտպանելու հարցում

Հայաստանի կառավարությունը պատրաստ է լծակներ տրամադրել ընդդիմությանը, քննարկելու խոշոր ձեռնարկությունների մանր սեփականատերերի իրավունքների խախտումների դեպքերը: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը նշել է, թե 1998 թվականից սկսած բոլոր գործարանները սկզբունքորեն, իբր ներդրումների անվան տակ տրվել են առանձին մարդկանց, մանր սեփականատերերի 99 տոկոսը ապօրինի կերպով դուրս է մղվել: «Ծրագրում եք, արդյոք կարգի բերել ոլորտը, նպատակ ունե՞ք անդրադառնալ վաուչերների միջոցով գործարանների սեփականատեր դարձած անձանց հարցին, որոնց դուրս են մղել»,-հարցրել է Բագրատյանը:

«Ինքս կարեւորում եմ: Այս օրերի քննարկումների ժամանակ, երբ խոսքը գնում էր համագործակցության մասին, ընդդիմության  ներկայացուցիչները ասում էին` տվեք լծակներ, որ վերահսկենք: Պատրաստ ենք լծակներ տրամադրել, կարող ենք հանձնաժողով ստեղծել, որ կքննարկի փոքր սեփականատերերի իրավունքների ոտնահարման բոլոր դեպքերը»,- նշել է Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, խնդիրը մի քիչ այլ դաշտում է գտնվում: «Ես հիշում եմ Գերագույն Խորհրդի բանավեճերը` արդյոք բաժնետոմսերի հանձնումը կոլեկտիվներին լինելու է արդյունավե՞տ, արդյոք կկարողանա՞ն տեր կանգնել իրենց գործարաններին եւ իրենց սեփականատեր զգալ: Ձեր կառավարությունը պնդում էր, որ դա ճիշտ է: Ցավոք, դա տեղի չունեցավ, որովհետեւ գործարանների ճնշող մեծամասնությունը սնանկացան, արդյունքում ունեցանք ծանր իրավիճակ արդյունաբերության ոլորտում: Եթե մնացել են այդպիսի գործարաններ եւ սեփականատերեր, իմ առաջարկն ուժի մեջ է,- նշել է նա:

Աղբյուրը`http://news.am/arm/news/154690.html 
http://oratert.do.am

Դիտումներ: 473 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: տնտեսություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]