Հինգշաբթի, 21.11.2024, 17:23
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Վահան Հովհաննիսյանը ցնցված է ԱԺ-ում ցուցադրվող «կրկեսային հնարքներից»
17:29
Վահան Հովհաննիսյանը ցնցված է ԱԺ-ում ցուցադրվող «կրկեսային հնարքներից»

ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը ցնցված է Կառավարության ներկայացուցիչների և ԱԺ մեծամասնության՝ ԱԺ-ում Կառավարության ծրագիրը պաշտպանելու «կրկեսային հնարքներից»։


«Ինչ ասես չլսեցինք, իշխանության ծրագիրը այնպիսի կրկեսային հնարքներով են պաշտպանում, որ ես ցնցված եմ, բայց ես դրական երևույթին կողմ եմ գնահատական տալ և ակնհայտ է, որ դրական պրոգրես կա։ Մի քանի տարի առաջ ասեցին՝ «տղերք, մենք լավն ենք», հետո՝ «տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք», հիմա ասում են՝ «տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք»»,- Կառավարության ծրագրի մասին խմբակցությունների եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Վահան Հովհաննիսյանը։


Այնուհետև պատգամավորը կատակը մի կողմ դրեց և նշեց, թե հույս ունի, որ իշխող քաղաքական ուժի մեջ զարգացում է տեղի է ունեցել ու ըմբռնել են, որ Հայաստանը ծայրագույն, դժվարին վիճակում է և լինելիության սահմանի վրա։


«Պետք չի մեզ խաբենք, պետք է անկեղծ լինենք, բայց անկեղծ չենք, կանգնում ենք և էլի կեղծում, որը համոզիչ չէ։ Ասում եք քաղաքական գնահատականը տվել է ժողովուրդը, եթե տվել է, որ դուք լավն եք, էլի ինչո՞ւ համագործակցենք։ Հըն, Գրիգորիչ տենց ա չէ՞»,- հարցրեց Գալուստ Սահակյանին։

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Մենք ամենալավն ենք, որովհետև ժողովուրդը ամեն ինչ մեզանից է պահանջում։ Մեզ քննադատում է, բայց մեզ է ընտրում, եթե մեզնից լավը լիներ, ուրեմն մեզնից լավին կընտրեր»։


Միաժամանակ նշեց, թե ՀՀԿ-ն լավ էլ հասկանում է, որ իրականությունը դա չէ։ «Գուցե ոմանք դա չեն հասկանում, դրանով են տարբերվում ելույթները և ձևերը, մենք չենք չարախնդում ձեր անհաջողության վրա, բայց դուք չարախնդում եք, ընդդիմության պառակտումների, ինչքան ձայն են հավաքել, նույնիսկ Առաջին Հանրապետության անկումի վրա։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ»,- հարցրեց Վահան Հովհաննիսյանը։


ՀՅԴ պատգամավորը Արմեն Աշոտյանին, նրա հարևանությամբ նստած Հրայր Թովմասյանին հարցրեց, որ եթե նրանք իրենց առանձին թեկնածությունը դնեն և իրենց չպաշտպանի ՀՀԿ-ն, Հովիկ Արգամիչը, թաղային կրիմինալն ու հայկական բանակը, նրանք քանի՞ ձայն կստանան։


«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ինքներդ կարտագաղթեք։ Կարտագաղթեք տղերք, մի սիստեմ եք ստեղծել և դրա միջոցով անընդհատ վերարտադրվում եք։ Մի՞թե չեք տեսնում ինչ կատաստրոֆիկ վիճակ է։ Տեսնում եք չէ՞, եկեք ազնիվ եղեք։ Պետք չի չարախնդալ, դա, ի վերջո, ատելություն է առաջացնում, անջրպետ, որը ավելի վատ է հասարակության մեջ, քան առաջ»,-ասաց նա և ավելացրեց, որ «անկեղծ հրավերքին», թե՝ «Եկեք համագործակցենք», ոչ ոք չի հավատում։


«Պետք չի ասել, որ բոլորս նույն նավի վրա ենք։ Մենք գործ ունենք նավապետի հետ, ում ձեռքին է ղեկը և քշել էլ չգիտի»,- ասաց նա և եզրափակեց, որ պետք չի փորձել նման միջոցներով հաղթել։ «Պյուրոսյան հաղթանակ է դա, խայտառակ վիճակում է մեր երկիրը»,- եզրափակեց նա։


Ի դեպ, նա վերջում մոռացավ ասել, թե ՀՅԴ-ն ինչպես է քվեարկելու Կառավարության ծրագրին, որը, սակայն, դժվար չէ գուշակել։

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/22/vahanhovhannisyan/
http://oratert.do.am

Դիտումներ: 589 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Վահան Հովհաննիսյան, ՀՅԴ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]