22:03 Տեսակետ. Արթուր Արմին | |
Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ կապված, ըստ իս, ռուսական իշխանությունները միտումնավոր քաղաքականացնում են այն, որպեսզի Ռուսաստանում ստեղծվի հասարակական կարծիք, և հայ արտագնա աշխատողներին, իբր հասարակության ճնշման պատճառով, օրինականորեն դուրս վռնդեն Ռուսաստանից։ Այսինք, մի քանի հարյուր հազարի հասնող արտագնա հայ աշխատողները հետ վերադառնալով Հայաստան, ապրուստի հնարավորություն չեն ունենա։ ՀՀ–ում կլինի ֆիննանսական կրիզիս և գուցե հեղափոխություն։ Սա ուղղակի հարված կամ զգուշացում է Բաղրամյան 26–ին, նրա դեպի արևմուտք ուղղվածության համար։ Թե՛ գազի թանկացումը, թե՛ Լավրովի հայտարարությունները Արցախի հետ կապված, թե՛ ազերիներին «Սմերչ» վաճառելը կարծես համապատասխանում են այս մեծ «խաղի» տրամաբանությանը։ Փաստորեն անբարոյական ու տգետ են թե՛ խոզաբույծ Իվանը, թե՛ Բաղրամյան 26–ը։ Կա նաև ուրիշ թաքուն տրամաբանություն... որից պատերազմի հոտ է գալիս։ Արթուր Արմին Աղբյուրը`https://www.facebook.com/arthur.babayan1/posts/10151588772433250 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |