Չորեքշաբթի, 01.05.2024, 17:54
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » Թուրքիայի վարչապետի դեմ միաժամանակ պայքարում են աջերը, ձախերը, միասեռականները
16:26
Թուրքիայի վարչապետի դեմ միաժամանակ պայքարում են աջերը, ձախերը, միասեռականները

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Գեզի այգու առնչությամբ բնապահպանների բողոքի ցույցը ազգայնականների համար կայծ դարձավ դուրս գալու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը և տեղեկացրեց, որ Թուրքիայի վարչապետը ցանկանում է նշված վայրում մզկիթ կառուցել: Թուրքագետն ընդգծեց, որ այսօր այգում, որը հայերի գերեզմանոցն է եղել, վարչապետի դեմ պայքարում են աջերը, ձախերը, միասեռականները:


Այսօր այգում են ֆուտբոլասերները, ովքեր նույնպես հայտնի են որպես ազգայնականներ և ագրեսիվ տեսակ են: Սա մտահոգիչ է հայերիս համար, քանի որ Էրդողանը կարող է օգտվել առիթից ու շարժումը շեղել հայերի, հույների ու հրեաների ուղղությամբ: Կարող են ուղղորդել որպեսզի քանդեն ու թալանեն այդ ազգային փոքրամասնությունների խանութներն ու տիրանան ունեցվածքին,- ասաց նա:


Արտակ Շաքարյանը նշեց, որ եթե շարժումը շարունակի զարգանալ, հնարավոր է որ Էրդողանը հրաժարվի նախագահական իր ամբիցիաներից ու նախագահ Գյուլը ստանա ավելի մեծ լիազորություն և ներկլանային բախման մեջ առաջ անցնի վարչապետից:


Բայց միաժամանակ Էրդողանը գիտի, որ իր ձայներն աճել են իսլամիստների շնորհիվ, որոնք այսօր փողոցում չեն: Նա վստահ է, որ փողոց կարող է հանել միլիոնից ավելի մարդկանց: Կարծում եմ Էրդողանը ազդեցիկ է և հեղաշրջում չի լինի, բայց հնարավոր է էրդողանը փորձի հետ քայլ ու որոշ վերադասավորումներ անել,- ասաց նա:


Թուրքիայում գլուխ բարձրացրած շարժումը Արտակ Շաքարյանը դիտարկեց նաև հայերի տեսանկյունից: Նա նշեց, որ որքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ավելի քիչ ժամանակ կունենա զբաղվելու արտաքին հարցերով՝ ԼՂ խնդրով, Հայոց ցեղասպանության հակածրագրերով:


Ինչպես նաև որքան էլ լավն էր Էրդողանը հայերի համար, բայց բռնակալը չափերն անցնում էր,- ասաց նա:


Ինչ վերաբերում է արտաքին ուժերի ազդեցությանը, Արտակ Շաքարյանը գրեթե բացառեց. «Օտար ձեռագիր չեմ տեսնում: Կարող է այսօր փորձեն աջակցել արտաքին ուժերը, բայց ծագումը, կարծում եմ, զուտ թուրքական է:

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/06/04/artak-shaqaryan/

http://oratert.do.am

Դիտումներ: 606 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Թուրքիա, Էրդողան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]