00:38 Թուրքական արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ | |
Թուրքիայի երկու առաջատար արհմիությունները` KESK-ը և DISK-ը, հունիսի 17-ին ազգային գործադուլ կանցկացնեն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ գործադուլն անցկացվում է ի նշան բողոքի Գեզի այգուց ընդդիմադիրներին ցրելու դեմ: KESK-ը (Պետական ծառայողների արհմիությունների կոնֆեդերացիա), որին անդամակցում է շուրջ 240 հազար մարդ, անորոշ ժամանակով գործադուլի կոչ է արել: DISK-ի հետ (Առաջադեմ արհմիությունների կոնֆեդերացիա), որն ունի ավելի քան 300 հազար անդամ, ակցիային միանում է ևս երեք արհմիություն, որոնք ներկայացնում են բժիշկների, ինժեներների և ատամնաբույժների շահերը: Հիշեցնենք, որ Գեզի այգուց , որտեղ ավելի քան 18 օր է՝ հավաքվում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդները, ցուցարարներին ցրել են շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Աղբյուրը`http://www.1in.am/arm/regional_turkey_191960.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |