ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետ կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։
Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում մարզպետի լիազորությունները՝ մինչև նախաքննության ավարտը։ Այնուհետև հունիսի 6-ին Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից: Էդվարդ Շարմազանովը նշեց, որ Վահե Հակոբյանը շատ արդյունավետ կաշխատի այդ պաշտոնում: Նա ունի տնտեսագիտական ոլորտում շատ լուրջ փորձ, տնտեսական գիտությունների թեկնածու է:
«Ամենակարևորը՝ վայելում է սյունեցիների հարգանքը»,-ասաց նա:
լուսանկարը hetq.am-ի
Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/07/04/vahehakobyan/
|