20:22 Ստամբուլի նահանգապետը ցուցարարների շարքում լինելու ցանկություն է հայտնել | |
Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլին Twitter-ում գրել է, որ կցանկանար լինել Գեզի այգում բողոքող երիտասարդ ցուցարարների կողքին, հայտնում է RIA Novosti-ն: Հակակառավարական ցույցերը Թուրքիայում շարունակվում են արդեն երկու շաբաթ: Դրանք սկսվել էին Ստամբուլում՝ ի պաշտպանություն քաղաքի կենտրոնում գտնվող Գեզի այգու: Ցուցարարները հանդես են գալիս Թուրքիայի իսլամականացման դեմ ու մեղադրում իշխանություններին նրանում, որ վերջինս խառնվում է իր քաղաքացիների կյանքին: «Երիտասարդությո՛ւն, Գեզի այգում խաղաղ առավոտ է, թռչունները դայլայլում են, լորենու բույր է ու մեղուների բզզոց, ճշմարի՞տ է: Ես կցանկանայի լինել ձեզ հետ»,- գրել է վերջինս Twitter-ում այսօր առավոտյան: Նա նաև ցուցարարներին կոչ է արել երկխոսության՝ ասելով, որ չկա ավելի կարևոր բան, քան խոսել երիտասարդության հետ, որը «պաշտպանում է իր սեփական մտքերը»: Նա մի քանի ժամ անց Twitter-ում հրապարակել էլ մեկ այլ գրառում, որտեղ խոստովանել է, որ ոստիկանությունը չափից ավելի ուժ է կիրառել ցուցարարների դեմ։ Աղբյուրը` http://www.1in.am/arm/regional_turkey_190166.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |