20:52 Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը Ղարաբաղում ոսկու տարածքնե՞ր է հայտնաբերել | |
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը, հնարավոր է, Ղարաբաղում ոսկու տարածքներ է հայտնաբերել: Այս տեղեկությունը News.am ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ երբ Երեւանում գույքի բռնագրավման խնդիր է առաջացել, ինքը գործերը կիսատ է թողել եւ վերադարձել Երեւան: «Կասկածներ կան, որ ոսկու տարածքներ ենք հայտնաբերել: Տվել ենք այստեղ լաբորատորիային, որ ստուգեն տեսնենք, թե մեր կասկածները որքանով են հիմնավոր»,- ավելացեց Փայլակ Հայրապետյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իր բրենդը այնտեղ տանելու համար: Հարցին, թե ո՞րն է իր բրենդը, նա պատասխանել էր. «Իմ բրենդն իմ ազգանունն է», հավելելով, որ մեկնել է Ղարաբաղ ընդերքն ուսումնասիրելու: Դիտարկմանը, թե այնտեղ նավթ կամ գա՞զ են փնտրում, Հայրապետյանը պատասխանել էր. «Դեռ ընդերքն ենք ուսումնասիրում, տեսնենք, թե ինչ հանածոներ կլինի»: Ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ ինքը միայնակ է եւ գործընկերներով չի աշխատում, քանի որ արդեն մեկ անգամ հասցրել է խաբվել: Իսկ նոր նախաձեռնության գումարները, ոչ թե վարկ է վերցրել, այլ իր խնայողություններով է իրականացնում: «Մեր հարուստներն էլ, որ տանում են այդ գումարները լցնում են օտար երկրներում, թող բերեն Ղարաբաղ: Դրա համար էլ ես ուզում եմ իմ բրենդը տանեմ այնտեղ: Նոր աշխատատեղեր եւս կստեղծվեն»,- ավելացրել էր Փայլակ Հայրապետյանը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |