13:40 Սիրիա է հասել ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը | |
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր հաստատել է այն տեղեկությունը, որի համաձայն Սիրիա է հասել ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առաջին խմբաքանակը։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նախագահն ասել է «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Սիրիա է հասել С-300 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը, երկրորդը կստացվի առաջիկայում»,- ասել է Սիրիայի նախագահը։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության անդամներից պահանջել էր զերծ մնալ այս թեմայով մեկնաբանություններից։
Ինչպես նշել են փորձագետները, այս կարգադրությունը հետևել է երեքշաբթի մի քանի նախարարների հայտարարություններին։ Մասնավորապես, երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն ասել էր, որ Սիրիան, իսրայելական տվյալների համաձայն, դեռ չի ստացել ԶՀՀ-ները՝ հավելելով, որ Իսրայելը «գիտի ինչպես վարվել ստանալու դեպքում»։
Իսրայելն անհանգստացած է ԶՀՀ-ների մատակարարմամբ, քանի որ С-300-ները, ինչպես նշում են ռազմական փորձագետները, կարող են հաղթահարել իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներում տեղադրված ինքնապաշտպանության համակարգը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |