Երեքշաբթի, 16.04.2024, 17:30
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » «Շանթ» հեռուստաընկերությունն անդրադարձել է Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու իր որոշմանը
23:12
«Շանթ» հեռուստաընկերությունն անդրադարձել է Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու իր որոշմանը
«Շանթ» հեռուստաընկերությունն անդրադարձել է Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու իր որոշմանը

Շանթ հեռուստաընկերությունը Facebook-ի իր էջում անդրադարձել է հեռուստալրագրող Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու որոշմանը:

Շանթ հեռուստաընկերությունն իր հայտարարությունում նշում է հետեւյալը.

<<Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները` հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում եւ ոչ մի օգուտ չեն տալիս>>:

Ավելի վաղ հեռուստալրագրող Արմեն Դուլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ իրեն աշխատանքից ազատել են իր ֆեյսբուքյան գրառման պատճառով: Նրա խոսքով՝ երեկ, հունիսի 10-ին, հեռուստատեսության ղեկավարությունը տեղեկացրել է, որ ինքն այլեւս աշխատանքի չգա, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշում է  կայացվել:

Ֆեյսբուքյան գրառման մեջ նա անդրադարձել է այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, թույլ չեն տվել  հումորի ժանրում անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային: «Ես զուգահեռներ էի անցկացրել եւ կարծիք հայտնել, որ Հայաստանում նույն իրավիճակն է եւ այն չինովնիկները, հեռուստապատասխանատուները, որոնք զբաղվում են այդ հարցով մոտավորապես նույն նեղմիտ, սահմանափակ մտածողությունն ունեն, ինչ-որ Ռուսաստանում: Այսինքն` պետք է չէ զարմանալ: Չգիտես ինչու հեռուստատեսության ղեկավարությունը, որը ինձ համար շշմեցուցիչ էր, դա իր վրա էր վերցրել, որը պարզապես տարօրինակ էր: Մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Ինչպես կարող է հեռուստատեսության ղեկավարությունը կարծել, որ ես որպես աշխատող, փող ստացող մի ընկերությունից, կարող եմ նման վիրավորական բան ասել հեռուստատեսության ղեկավարության մասին: Խոսքը նրա մասին էր, որ իշխանական մարմինները վերահսկում են բոլոր հեռուստատեսությունները ինչպես մեզ մոտ, այնպես էլ՝ Ռուսաստանում: Ես նրանց էի քննադատում, բայց երբ ես իմացա, որ մեր հեռուստատեսության ղեկավարներն իրենց վրա են վերցնում, պարզապես մինչեւ հիմա շոկի մեջ եմ»,-ասել էր Դուլյանը:

Այս տեղեկությունը՝ բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում, որտեղ խիստ քննադատության է ենթարկվում «Շանթ» հեռուստաընկերության որոշումը, շատերը դա համարում են վտանգավոր նախադեպ:

Նշենք, որ Արմեն Դուլյանն ֆեյսբուքի իր  էջում, մասնավորապես, գրել  էր.

«Բայց ինչ նման ենք...

Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»:

Աղբյուրը`http://news.am/arm/news/157635.html                     
                                                                                                                http://oratert.do.am 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 916 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Շանթ հեռուստաընկերություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]