09:55 Սերժ Սարգսյանից պահանջում են պաշտոնանկ անել Սյունիքի մարզպետին | |
<<Գարեգին Նժդեհ>> հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ երեկ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում անհապաղ պաշտոնանկ անել Սուրեն Խաչատրյանին։ Նախաձեռնության տարածած հայտարարությունում ասվում է հետևյալը. <<Գարեգին Նժդեհ>> հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ «մեղավորը թիկնապահ Զարզանդն է․․․։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |