13:54 Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրների համար մեղավոր են հրեաները. Ժիրինովսկի | |
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ուկրաինայի բնակչության հիմքը կազմում են Եվրոպայից արտաքսված հրեաները, որոնք խնդիրներ և թյուրիմացություններ են ստեղծում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, գրում է Обозреватель-ը։
Այդ մասին նա հայտարարել է հունիսի 25-ին Մոսկվայում կայացած «Ռուս-ուկրաինական հարաբերություններ. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ։
«Եվրոպայից արտաքսված հրեաները կազմում են Ուկրաինայի բնակչության հիմքը։ 20 մլն հրեաներ ցարի կողմից կանգնեցվել են Ռուսաստանի սահմանին և հիմնավորվել Ուկրաինայում։ Եվ փոխարենն ատեն եվրոպացիներին, որոնք իրենց արտաքսել են, մինչև այժմ ատում են Ռուսաստանը»,- ասել է Ժիրինովսկին։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ ուկրաինացիները չեն սիրում ռուսներին։ «Սակայն նրանք բոլորովին էլ ուկրաինացիներ չեն։ Էհ, պետք էր հրեաներին թույլ տալ հասնել մինչև Սախալին»,- ասել է Ժիրինովսկին։
Մեկնաբանելով վերոնշվածը՝ Ուկրաինական ռադայի հայազգի պատգամավոր Արսեն Ավակովն ասել է. «Հռետորությունը, որը համաժողովի ընթացքում իրենց թույլ տվեցին Ժիրինովսկին, Մարկովը, Գլազևը, ստիպեցին ինձ ափոսոսալ, որ այդ ժողովի ուղիղ հեռարձակումը չի եղել Ուկրաինայում։ Շատ ափսոս։ Եթե դա տեսնեին Ուկրաինայի բնակիչները, նրանց 105%-ը կողմ կքվեարկեր եվրաինտեգրմանը։ Եվ որքան հնարավոր է արագ, միայն թե հեռու այդպիսի «ռուսական աշխարհից»»,- նշել է պատգամավորը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |