Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Ռուսաստանաբնակ հայ բարերարին Բակո Սահակյանը պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
09:49
Ռուսաստանաբնակ հայ բարերարին Բակո Սահակյանը պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար և նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ մեդալ: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերգեյ Համբարձումյանը նույն եռանդով կշարունակի սատարել Արցախի զարգացման ու զորացման գործին: