Կիրակի, 28.04.2024, 08:05
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 24 » ՌԴ-ի զայրույթն է հարուցել LGTB-ին անդամագրվելու ՀՀ քաղաքական էլիտայի ցանկությունը. Աշոտ Մանուչարյան
14:15
ՌԴ-ի զայրույթն է հարուցել LGTB-ին անդամագրվելու ՀՀ քաղաքական էլիտայի ցանկությունը. Աշոտ Մանուչարյան

ՌԴ-ի զայրույթն է հարուցել LGTB ընկերակցությանն անդամագրվելու ՀՀ քաղաքական էլիտայի ցանկությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների շուրջ: 

Նա նշեց, որ, ըստ էության, ընտրական գործընթացները և հետընտրական իրավիճակը երկրում ավարտվեց: Ուստի, ըստ նրա, որպեսզի հասկանանք, թե երկրում ինչ իրավիճակ է, պետք է գիտակցենք, որ Հայաստանը ենթարկվում է համաշխարհային բովերին, որտեղ հաստատվել է փողի կառավարման համակարգը: 

Աշոտ Մանուչարյանը մեջբերեց օրերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի խոսքերն այն մասին, թե այսօր այլևս անիմաստ է խոսել սպառողական հասարակության վերաբերյալ, պետք է խոսել փողի դիկտատուրայի մասին, այն մասին, որ մարդն է ծառայում փողին և ոչ՝ հակառակը, և աշխարհում իշխում է փողը, որի իշխանությունը բարձր է, քան ցանկացած երկրի կառավարության՝ թեկուզ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, որոնք պարզապես փողի համակարգի գործիքներն են: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ աշխարհում մի նոր Աստված և նոր կառավարիչ է հայտնվել, որի նպատակը մաքսիմալ կերպով մարդկային համակարգերը բզկտելն է, պետություններն, ազգերը, ընտանիքները թուլացնելը: Իսկ ՀՀ-ն, Մանուչարյանի խոսքերով, իր քայլերն այս տրամաբանության մեջ կատարեց՝ մեծ բզկտման ալիք անցկացրեց իր միջով. «Ծախեցինք իրար, գցեցինք, օգտագործեցինք, երկրի բոլոր կառույցները բաժանեցինք յուրայինի և ընդդեմի, որովհետև կար փողը: Վերջիվերջո գալիս ենք մտքին, թե ինչ անել, որ փողը շատանա: Քաոսային վիճակ երկրում, դժգոհության բռնկումներ: Իսկ քաղաքական ընտրությունը պետք է լուծեր երկրի կառավարման համակարգի հարցը, իսկ այդ համակարգը պետք է խարսխված լիներ ժողովրդի ցանկության վրա: Սակայն դա չեղավ, որի արդյունքում կանգնեցինք մարտահրավերների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի ինտեգրացիայի առջև»: 

Խոսելով վերոնշյալ մարտահրավերներից՝ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ կտրուկ փչացնում է իր հարաբերությունները, ՀՀ-ին ՌԴ-ն «քցել» է: Նրա խոսքերով, ՀՀ-ում իրավիճակը շարժվում է դեպի քաոս, որը լի է բունտերով։ Այս իրավիճակում ՌԴ-ն տեսնում է, որ կա ժողովուրդ, որի ճնշող մեծամասնությունը ՌԴ-ին որպես բարեկամ է տեսնում և կա հակառուս, արևմտամետ քաղաքական էլիտա: Մանուչարյանը նկատեց, որ ռուսներն իրենց քայլերի ձևերը սովորում են ամերիկացիներից:

«Նման իրավիճակում ինչ կանեին ամերիկացիները: Ամերիկացիները բունտ կբարձրացնեին այդ երկրի քաղաքական ընտրանուն սրբելու համար: ՌԴ զայրույթն է հարուցել այն, որ Հայաստանն LGBT համակարգ ընդգրկվելու ցանկություն հայտնեց: ՌԴ-ի համար սա զարմանալի էր: Սցենար կար, որ Ծառուկյանի կուսակցությունը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն միասնական ճակատով հանդես կգան նախագահական ընտրություններին և կտապալեն իշխանությանը, սակայն նախագահական ընտրություններին ընդառաջ վերջին պահին ինչ-որ բան կատարվեց՝ Սերժը եղավ Մոսկվայում։ Ոչ միայն նա ստացավ հնարավորություն ազատ գործելու, այլև բոլոր կուսակցությունները հանվեցին ընտրապայքարից: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ստացավ լիակատար վստահություն, որ ինչ որ խոսվել է, կատարվելու է: Դրանից հետո ՀԱՊԿ-ի գործառույթների շրջանակում մի շարք պայմանավորվածություններ կատարվեցին, իսկ այսօր Հայաստանը մի բան է անում, որը պայմանավորվածությունների շրջանակից դուրս է: ՌԴ-ի կողմից քսան օր է հակահայկական քայլեր են կատարվում, ինչ-որ պայմանավորվածություններ են խախտվել: Մի պրոռուսական կուսակցություն էլ չկա, որը կաշխատի ՌԴ-ի հետ: ՌԴ-ն տեսնում է, որ հայաստանյան քաղաքական էլիտայի մեջ ոչինչ իր համար չէ»,- մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը: 

Հարցին, թե Մամեդյարով-Լավրով հանդիպումը և հանդիպմանը ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին հնչած մտքերը և՞ս պետք է դիտարկել հենց այս ենթատեքստում, բանախոսը պատասխանեց, որ Ռուսաստանն ասում է պարզապես բառեր, որոնք Ադրբեջանի համար հաճելի են, դա, իրականում, դատարկախոսություն է: Մանուչարյանի համոզմամբ՝ ՌԴ-ի իրական շահն ու հետաքրքրությունն է պաշտպանել ստատուս-քվոն, բայց ԵՄ մտնելը նշանակում է, որ տարածաշրջանային ստատուս-քվոն կարող է խախտվել: э

«Ինչ-որ մի պահ կարող են Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել Եվրոպայի հետ: Ամերիկացիները նման պարագայում կհրահրեին պատերազմ, հետո կմիջամտեին` խաղաղություն հաստատելով, կմտցնեին զորքը և կխոստանային Ադրբեջանին, որ Ղարաբաղը տալիս են իրենց: Հայաստանին մնում է հնարավորինս խուսափել այսպիսի զարգացումներից»,- ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

Անդրադառնալով ԵՄ ինտեգրման գործընթացին և Ասոցացման համաձայնագրի բանակցություններին՝ նա ասաց, որ այսօր Հայաստանում հիմք է նախապատրաստվում ԵՄ ինտեգրացիայի համար: «Հայաստանը LGBT ընկերակցությանը վերաբերող պարտավորություններ է ստանձնում, որոնցից վերջինն ընդունվել է այս երկուշաբթի՝ կանանց ու տղամարդկանց հավասարության մասին, ըստ որի՝ մարդու սեռը սոցիալական երևույթ է, մարդն ինքն է որոշում իր սեռը: Կարող է վաղը տղամարդն ասել, թե չի ցանկանում բանակ գնալ, քանի որ իրեն կին է զգում: Եթե մերոնց ասեին, որ նման բան կա, ԵՄ-ի իզութոզը չէր լինի անգամ Հայաստանում: ԵՄ-ն ուզում է բզկտել մեր էությունն՝ ասելով, թե տեսեք՝ ինչքան դեմոկրատ ենք: Անում են նման բաներ, բայց չեն ասում: ՆԱՏՕ-ն ԼԳԲՏ-ի զինված ջոկատն է: Մենք չենք հասկանում, թե մեզ ուր են տանում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ այս մարտահրավերներին պետք է կարողանալ դիմակայել: 

Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_186234.html 

http://oratert.do.am
Դիտումներ: 507 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: արտաքին քաղաքականություն, Աշոտ Մանուչարյան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]