17:35 Պոլսահայ գրողն ազատազրկման է դատապարտվել՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով | |
Պոլսահայ լրագրող Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար, տեղեկացնում է «Ակօս»-ը։ Ազատազրկումը դրամական տույժով փոխարինվել չի կարող։
Ավելի վաղ նույն մեղադրանքով քրեական հետապնդում էր սկսվել հայտնի դաշնակահար Ֆազիլ Սայի դեմ, սակայն նա կարողացել էր խուսափել ազատազրկումից՝ դրա փոխարեն դրամական տույժ տալու միջոցով։
Նիշանյանի դեմ գործ էր հարուցվել «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով և պահանջվում էր մինչև 1.5 տարվա ազատազրկում։
Նիշանյանի դեմ բողոքել էր Թուրքիայի 15 քաղաքացի՝ հայտարարելով, որ նա իր անձնական բլոգում վիրավորանք է հասցրել Մուհամեդ մարգարեին։ Նախաքննության ընթացքում պատրաստված 7 էջանոց մեղադրանքն ընդունվել էր դատարանի կողմից։ Նիշանյանը, սակայն, իրեն ուղղված մեղադրանքը չէր ընդունել։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |