10:38 Պայմանագրային զինծառայողը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայություններին | |
ԱԱԾ-ի Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասնիկի», mail.ru agent և «Facebook» սոցցանցերում «S Dr», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն՝ Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Նմանատիպ հանցագործություն կատարելու համար Արցախի ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից։ Այժմ Արցախի դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |