12:55 Պաշտոնական Բաքուն Ադրբեջանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը «ամբոխահաճո է» բնութագրել | |
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե «մոտ ապագայում հարավկովկասյան տարածաշրջանում ուժերի հարաբերակացությունը փոխվելու է. փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին սպասում են արդեն երկու-երեք տարուց»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» պետական գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը «ոչինչ չասող էր և ամբոխահաճո»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել հունսի 5-ին, Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Հայաստանի նախագահը, ի թիվս այլ հարցերի անդրադառնալով Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը, մասնավորապես նշել էր՝ «Առաջնորդվելով դասական բռնապետության կանոններով՝ Ադրբեջանի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ: Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ.... Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |