14:03 Փղախտով տառապող հիվանդը վերցվել է դիսպանսեր հսկողության | |
Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի եւ պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Աշոտ Գրիգորյանը մշտապես կգտնվի նախարարության եւ նեղ մասնագետների մշտական ուշադրության եւ հսկողության ներքո։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||