Հինգշաբթի, 25.04.2024, 17:54
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 26 » Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով. Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքը
14:14
Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով. Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքը

«Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով»,-այսօր, Ադրբեջանի Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևը հավելել է, թե իրենք «ի վիճակի են ղարաբաղյան հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով, սակայն տարածաշրջանի կայունությունը չխաթարելու համար առայժմ նախընտրում են խնդրի կարգավորման բանակցային ուղին»:


«Ադրբեջանը տարածաշրջանում մեծ հեղինակություն ունի և կայունացնող դեր է կատարում: Առանց Ադրբեջանի համաձայնության՝ որևէ նախագիծ, որևէ նախաձեռութուն տարածաշրջանում չի կարող կյանքի կոչվել: Ուստի, տարածաշրջանում կայունություն ապահովելու համար մենք առայժմ ընտրում ենք խնդրի լուծման քաղաքական ուղին: Սակայն գաղտնիք չէ, որ օրեցօր Ադրբեջանը դառնում է ավելի ուժեղ, իսկ Հայաստանը թուլանում է: Մենք ցանկացած տեսանկյունից մի քանի անգամ գերազանցում ենք մեր թշնամիներին, որոշ ուղղություններով՝ նույնիսկ ավելի քան 10 անգամ...Եվ այդ տարբերությունը ժամանակի ընթացքում մեծանալու է, քանի որ մենք հստակ ապագա, հեռանկարներ և զարգացման ուղի ունենք»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։


1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի անբաժան մասն էր) տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։


1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ։


1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում( համանախագահող երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) բանակցություններ են ընթանում:

 Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/06/26/aliev/
                                                                                              http://oratert.do.am  

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 697 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Ադրբեջան, Իլհամ Ալիև | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]