Հինգշաբթի, 02.05.2024, 01:42
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 9 » Ովքեր են բողոքում Թուրքիայում. հետազոտություն. The Wall Street Journal-ի անդրադարձը
10:33
Ովքեր են բողոքում Թուրքիայում. հետազոտություն. The Wall Street Journal-ի անդրադարձը

Թուրքական վարչապետը նրանց մի մասին անվանում էր «անգործներ, «կողոպտիչներ և ծայրահեղականներ: Օգտվելով այդ բնորոշումներից, ցուցարարները հպարտորեն սկսեցին իրենց անվանել խուլիգաններ, որոնք մարտահրավեր են նետում իշխանություններին, գրում է InoСМИ-ն՝ թարգմանաբար ներկայացնելով ամերիկյան The Wall Street Journal պարբերականի անդրադարձը Թուրքիան վերջին շաբաթներին ցնցած իրադարձությունների մասին:


Քանի դեռ Ստամբուլի Գեզիի հրապարակում ծավալվող դեպքերը վերաճում են բնապահպանական ցույցից ավելի մեծ բանի, բազմաթիվ մարդիկ սկսում են հարցնել, թե ովքեր են այն հազարավոր մարդիկ, որոնք միանգամից հայտնվեցին երկրում ծավալվող քաղաքական բանավեճում:


Թուրքիայում ընթացող ցույցերը որոշակիորեն «ստուգված չեն: Նախկին ցույցերը, որոնք այստեղ ընթանում էին անցյալ տասնամյակների ընթացքում, կարելի էր հեշտությամբ բացատրել տեղական ուժերի միջև առկա հարաբերություններով:Սակայն վերջին դեպքերը հասկանալ ավելի դժվար է:


Ստամբուլի Բիլգի մասնավոր համալսարանի հետազոտողներն այս շաբաթ այցելել էին Գեզիի այգի՝ փորձելով հետազոտություն անցկացնել այս ուղղությամբ: Նրանք նաև համացանցային հարցում են անցկացրել, որին մասնակցել է մոտ 3.000 մարդ:


Առաջին հայացքից Թաքսիմի հրապարակի ցուցարարները թվում են հիմնականում միատարր լավ կրթված զանգված, որոնք հավանաբար հանդիսանում են քաղաքականապես ակտիվ ազատականներ:


Սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ մասնակիցների կեսից ավելին նախկինում երբեք չի մասնակցել զանգվածային ցույցերի: Հարցվածների 70%-ը նշել է, որ չեն պատկանում թուրքական որևէ քաղաքական կուսակցության:


Հարցվածների 60%-ը 30 տարեկանից երիտասարդ է եղել: Բացի այդ 40%-ը 19-25 տարեկան տարիքային խմբին է պատկանում:


Նրանց խնդրել են բնութագրել իրենց, ինչի արդյունքում հարցվածների 80%-ը ազատական ձևակերպումը գերադասել է «սեկուլյարից (65%) կամ ապաքաղաքականից (55%):


90%-ից ավելին համաձայնվել են, որ վարչապետ Էրդողանի կառավարման ձևը չափազանց ավտորիտար է, իսկ ժողովրդական իրավունքները հարձակման են ենթարկվել, ինչպես նաև ոստիկանները չափից շատ ուժ են գործադրել ցուցարարների նկատմամբ: Ըստ հարցումների, նրանց գլխավոր նպատակը այն է, որ անձնական իրավունքները Թուրքիայում ավելի մեծ հարգանքի արժանանան ցույցերի արդյունքում:
  

Իհարկե, վերջին շրջանում ցուցարարների կազմի վերաբերյալ կառավարական ընկալումը փոխվել է: Այժմ պաշտոնյաները ցուցարաներին բաժանում են 2 խմբի՝ խաղաղ ցուցարարների և «սադրիչների:


Փողոցային հարցումների արդյունքում ցուցարարների մեծ մասը նշել է, որ նրանք բարկացած են վարչապետ Էրդողանի ոճի վրա, իսկ որոշ դեպքերում այն անվանել են ամբարտավան: Շատերը հիշատակել են վերջերս ընդունված օրենքը, որը սահմանափակումներ էր մտցրել ալկոհոլի վաճառքի վրա: Ցուցարարները այդ քայլը անվանում են պետության անհարկի միջամտություն աձնական կյանքի մեջ և քաղաքացիների իրավունքների սահմանափակում:


Որոշները «Օկկուպայ պարկ Գեզի» շարժումը անվանում են Սիրո ամռան թուրքական տարբերակ, որի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի հիպպիները պայքարում էին սոցիալական և մշակութային ազատության համար: Ուրիշները այն համեմատում են սոցիալական ցույցերի հետ, որոնք ամբողջ աշխարհում ծավալվեցին 1968 թվականին:


Սակայն մյուսները՝ հիմնականում կառավարության կողմնակիցները, զգուշացնում են, որ դեպքերը նմանվում են 1980 թվականին Թուրքիայում իրականացված ռամզական հեղաշրջումին նախորդող շրջանին: Դա եղել է այն 3 ռազմական միջամտություններից մեկը, որը նպատակ է ունեցել երկրում դադարեցնել քաղաքական և սոցիալական քաոսը: Այդ մարդիկ նշում են, որ անհրաժեշտ է դադարեցնել ցույցերը, որոնց շարունակումը կարող է հանգեցնել արյունահեղության: Դա տեղի կունենա այն պատճառով, որ ցուցարարները չունեն կենտրոնական կառավարող մարմին, որը կկարողանա նրանց պատասխանատվության կանչել:


Հետազոտողները Թուրքիայում ենթադրում են, որ այս հուզումների ժամանակ երկիրը կբախվի բռնությունների նոր տեսակի հետ, իսկ ցույցերը չի կարելի համեմատել որևէ ուրիշ դեպքի հետ: Որոշները նշում են, որ ցույցերը մատնանշեցին սոցիալական ոլորտում և կենսակերպի միջև առաջացած ճեղքվածքը, որը արդեն չի կարելի անտեսել:


Գեզիի այգու շարժումը կարող է չհանգեցնել քաղաքական փոփոխությունների, սակայն այն կբերի սոցիալական փոփոխությունների, որոնք վերջիվերջո կփոփոխեն Թուրքիայում իրականացվող քաղաքականությունը: Թուրքիան ավելի դժվար կլինի կառավարել,- ասում է Բոգազիչիի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Հաքան Իմլազը:

Դիտումներ: 628 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Թուրքիա | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]