Շաբաթ, 27.04.2024, 17:46
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 25 » Ոստիկաններն ամբողջ գիշեր գոմիկներին դեժուռնի են կանգնում, էլ մե՞նք ինչ անենք. Կոմայգու ցերեկային այցելուների բողոքը
19:57
Ոստիկաններն ամբողջ գիշեր գոմիկներին դեժուռնի են կանգնում, էլ մե՞նք ինչ անենք. Կոմայգու ցերեկային այցելուների բողոքը

Երևանի կենտրոնում գտնվող Կոմիտասի անվան մանկական զբոսայգու (Կոմայգի) ցերեկային այցելուները, որոնք հիմնականում տարեցներ են, երիտասարդներ, կանայք և երեխաներ, Tert.am-ի հետ զրույցում բողոքելով այգում մարմնավաճառությամբ զբաղվող միասեռականներից՝ չեն թաքցնում իրենց զայրույթն առ այն, որ իրավապահ մարմիններն ու իշխանությունները ոչինչ չեն անում նրանց այգուց վտարելու համար:

 

«Ոստիկաններն ամբողջ գիշեր գոմիկներին դեժուռնի են կանգնում, էլ մե՞նք ինչ անենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց մի տարեց քաղաքացի, որն առավոտյան ժամերին այգում իր ընկերների հետ մշտապես նարդի է խաղում: Քաղաքացին, սակայն, չցանկացավ ներկայանալ՝ նշելով, որ իրեն կարող են «վերևներից» վնասել:

 

Մեզ հետ զրույցում այգու տնօրեն Արտուշ Դավթյանն էլ ասաց, որ միասեռականներին պատժելու համար ոստիկաններն էլ օրենք են պահանջում: «Ասում են՝ օրենք տու, պատժեմ, ի՞նչ կարող եմ ես անել, չկա կարգ, որը նրանց արգելի, նման օրենք չկա»,-ասաց նա և բորբոքված հավելեց. «Սրանք՝ էս գոմիկները, այլասերվածությամբ հասել են փինիշ (նկատի ունի ֆինիշ բառը` Tert.am)»:

 

Վերջինիս խոսքով՝ այգու երեկոյան այցելուների մասին բոլորն էլ գիտեն: «էդ ո՞նց եղավ, որ բնակիչները գիտեն, բողոքում են. քաղմասը, ԿԳԲ-ն , պաշտոնյաները չգիտեն: Իրենք որ ուզեն, կես ժամ ա պետք, որ դրանց սաղին ստեղից հավաքեն տանեն»,-ասաց նա:

 

Այգուն հարակից շենքերի բնակիչներից ոմանք էլ բողոքում են՝ ասելով, որ պետության գումարներով վարձատրվող ոստիկանները պաշտպանում են միասեռականներին, որպեսզի վերջիններիս չհանդուրժող հայ տղաները նրանց վնաս չտան: «Դրանց փող են տալիս, որ գան գոմիկների՞ն պաշտպանեն, պետությունից փող են ստանում, որ գան սրա՞նց պաշտպանեն, ամոթ չի՞»,-ասաց այգում նարդի խաղացող մեկ այլ քաղաքացի, որը նույնպես հրաժարվեց ներկայանալ` նույն պատճառաբանությամբ:

 

Այն խոսակցությունները, թե միասեռականներն իշխանական օղակներում «հովանավորներ» ունեն, շրջանառվում են նաև այգու ցերեկային այցելուների շրջանում:

 

«Սովետական միության տարիներին երեք հատ գոմիկ կար ամբողջ Երևանում, հիմա շատացել են»,-ասաց նրանցից մեկը՝ մտահոգություն հայտնելով, թե երկիրը դարձրել են «խուժան» երկիր:

 

«Հայ տղու համար դա պազոռ ա, առավոտներն ամբողջ այգին պահպանակ ա, էլ չեմ ասում վարակի ու էլ չգիտեմ ինչի մասին»,-նշեց մեկ այլ քաղաքացի:

 

Այգու պահակն էլ միանշանակ կարծում է, որ «գոմիկներից» ազատվելու միակ տարբերակն այգին լուսավորելն է: «Որ ստեղ լույս լինի, դրանց տփես էլ, չեն գա ստեղ»,-ասաց նա:

 

Այդ մտքի հետ, սակայն, համաձայն չէ այգու տնօրենը՝ պատճառաբանելով, որ «գոմիկներն» ուղղակի կփչացնեն լուսամփոփները, կկտրեն լարերը, և դա անիմաստ քայլ կլինի:


Վերջինիս վստահեցմամբ՝ նրանց դեմ պայքարելու միակ տարբերակն օրենքն է, որը պետք է ստեղծել:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/05/25/komaygi/

http://oratert.do.am

Դիտումներ: 626 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Կոմայգի | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]