22:23 ՈՐՆ Է ՄԵՐ ՊՌՈԲԼԵՄԸ. Արծրուն Պեպանյան | |
Մեր պռոբլեմը մեր իշխանություները չեն, որքան էլ որ չենք սիրում նրանց: Մեր պռոբլեմը մեր բացահայտ ու անբացահայտ թշնամիները չեն: Մեր պռոբլեմը մեր՝ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն է, որ հետևանք է վերջին դարերում տեղի ունեցած ձևախեղումների: Մենք վաղուց մեզ չենք ընկալում որպես մեկ մարդու սերունդներ, մեկ ԱԶԳ: Մեզ համար մեր չճանացած հաը թշնամի է և ոչ ազգակից կամ եղբայր: Մեզ համար պետությունը նեղացել, դարձել է մեր ընտանիքի չափ, լավագուն դեպքում՝ էլի մի քանի ընտանիքներ: Իսկ մնացյալը մեր համար թշնամիներ են: Այս վերաբերմունքը, որն ասացի, ձեռքբերովի է, մեզ կործանման է տանում: Միմյանց հանդեպ վերաբերմունքի փոփոխության հարցը խիստ օրակարգային է: Ինձ չի թվում, թե այս մեծ պռոբլեմն ունակ են լուծել ներմուծովի իզմ-երը: Մեզ ազգային գերխնդրականներ են հարկավոր, որոնք կարթնացնեն մեր հոգիներում խոր նիրհած Հային: Արծրուն Պեպանյան Աղբյուրը`https://www.facebook.com/a.pepanyan/posts/10201850286322767 http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |