ՈՒրբաթ, 29.03.2024, 10:03
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 16 » ՆԵՄԵՍԻՍ
20:50
ՆԵՄԵՍԻՍ
Soghomon Tehleryan
ՆԵՄԵՍԻՍ

Պաշտե՛ դահանակե աչքերով Աստվածուհին, ո՛վ Ժողովուրդ: Երբ բռնակալությունները կործանես, կործանե այլևս զի՛նքն ալ, և դո՛ւն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ:
Դանիել Վարուժան

Հայոց նորագույն պատմությունը իրավամբ կարելի է որակել, որպես չիրականացված հույսերի, բաց թողնված հնարավորությունների, ցավի, տառապանքների ու ամոթանքի պատմություն: Կոտորածների, տեղահանության, անիշխանության ու նվաստանքի այդ համատարած քաոսում այնքա՛ն էլ շատ չեն անհատները, ովքեր ոգու, կամքի և գաղափարի հրաշքներ գործելով, Հայի վրայից մաքրեցին կրավորական զոհի՝ դարերով արմատավորված կերպարը, ցնցեցին աշխարհն ու ազգերին իրենց վճռականությամբ և ուղեցու՛յց դարձան գալիք սերունդների համար: Այդ քչերից մեկն է Շահան Նաթալին ( Հակոբ Տեր–Հակոբյան )՝ Հայ Ցեղի վրիժառու բազուկը: Նրա պատվախնդրության, կազմակերպչական բացառիկ տաղանդի ու անմնացորդ նվիրման ծնունդն էր «Նեմեսիս»–ը՝ վրիժառուական և պատժիչ գործողությունների մի շարք, որ տարիներ շարունակ սարսափի մեջ պահեց թուրքական աշխարհը՝ ստիպելով մեր ցեղի թշնամիներին սարսուռով արտաբերել Հայ անու՛նն անգամ: Ծնունդով Խարբերդցի, ուսանած Պոլսի Պերպերյան վարժարանում և Բոստոնի համալսարանում՝ երիտասարդ Հակոբն իրեն նվիրել էր հայրենի գրականության, բարբառների ուսումնասիրությանը, զբաղվում էր մանկավարժությամբ և փիլիսոփայական գիտություններով: Բայց նրան վիճակված էր գործունեության բոլորովին ա՛յլ բնագավառ: Դեռևս 1904թ.–ից անդամագրված լինելով ՀՅԴ–ին՝ Շահան Նաթալին արդեն կուսակցական–կազմակերպչական աշխատանքների մեծ փորձ ուներ: Մեծ Եղեռնից հետո, նա իր կյանքի նպատակն է դարձնում ցեղասպաններին պատժելու և վրեժխնդրության գործը: Եվ ահա, նրա համառ ջանքերը տվեցին իրենց դրական արդյունքը. Երևանում ՀՅԴ՝ 1919թ. կայացած իններորդ ընդհանուր ժողովը որոշում է պատժել Ցեղասպանության, Բաքվի ջարդերի կազմակերպիչներին և նրանց օժանդակած հայազգի դավաճաններին: Այս որոշումն ընդունվեց Նաթալու և Գրիգոր Մերջանովի քրտնաջան ու համառ աշխատանքի շնորհիվ, քանզի հենց սկզբից էլ դրան դեմ էին ՀՅԴ ամենաազդեցիկ մի շարք գործիչներ, որոնց թվում և՝ հրեից փեսաներ Ս. Վրացյանը, Ռ. Տեր–Մինասյանը, Ռ. Դարբինյանն ու Ա. Ջամալյանը: Ահա՛ նրանց պատճառաբանությունը. «Հայկական նորաստեղծ հանրապետութիւնը կարիքն ունի Թուրքիոյ բարեկամութեան»: Ինչևէ, չնայած հզոր խոչնդոտներին, կյանքի է կոչվում «Նեմեսիս» գործողությունը, որի անմիջական ղեկավարը, ոգին ու կազմակերպիչը հանդիսացավ Շահան Նաթալին:
Կազմակերպչական հարցերում նրան օգնում էին Գրիգոր Մերջանովը, Հրաչ Փափազյանը և ԱՄՆ–ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Գարոն: Ամենայն զգուշությամբ ու հանճարեղ մանրակրկտությա՛մբ ծրագրվեց «Նեմեսիս» գործողությունը: Նախատեսված էր պատժել մոտ 650 հանցագործի: Հրաչ Փափազյանը, որպես թուրք ուսանող, կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: Նրա՛ն էր հանձնարարված ցեղասպաններին հայտնաբերելու և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործը: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը` յուրաքանչյուրում 3–5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու: Շատ կարճ ժամանակահատվածում, Նաթալու անմիջական հրահանգներով, Գործողության շրջանակներում հայտնաբերվեցին ու գնդակահարվեցին հայակեր դահիճների ու ազգադավ հայերի մեծ մասը: Թուրքիայի քաղաքական վերնախավը սարսափի ու հիստերիայի մեջ էր: Այսպես. Ցեղասպան դահիճների ցուցակը գլխավորում էր Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթը, որին պատուհասելու գործը հանձնարարվեց Սողոմոն Թեհլերյանին: Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Պակարիճում` Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին: 1913–ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը` Անդրանիկի գնդում։ 1920 թվականին Կոստանդնուպոլսում սպանում է Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին: 1921 թվականի մարտի 15–ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, Սողոմոնը սատկացնում է Թալեաթին և ձերբակալվում: 1921 թվականի հունիսին, Բեռլինում կայանում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացնում է նրան: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում։ 1945–ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ–ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ.: Հարկ է նշել, որ ցեղասպաններին պատժելու համար «Նեմեսիսի» մարտիկներն ընտրում էին հնարավորինս բանուկ, մարդաշատ վայրեր, սակայն ո՛չ մի կողմնակի, անմեղ մարդ չի տուժել նրանց գործողություններից: Դա միմիայն վկայում է այն մասի՛ն , որ Շահան Նաթալու անմիջական ղեկավարությամբ գործող վրիժառուները ո՛չ միայն իրենց գործի վարպետներ, այլև նախևառաջ, Գաղափարի՛ մարտիկներ էին: Իսկ որ Նաթալու սաներից յուրաքանչյուրն անզուգական մի զինվոր էր՝ դա արդեն անվիճելի՛ է: Դրա լավագույն ապացույցն ա՛ յն անօրինակ Անձնազոհությունն ու Հավատն էր , որով նրանք գործում էին: Այս առումով, շատ տպավորիչ էր Թուրքիո մեծ վեզիր, երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմի մահապատիժը. 1921թ. դեկտեմբերի 5–ին, Հռոմի մարդաշատ փողոցներից մեկում, ի տես հարյուրավոր անցորդների, Արշավիր Շիրակյանը, նետվելով սրընթաց ընթացող կառքը , շանսատակ է անում հայակեր դահճին, սարսափահար կառապանին հրամայում կանգնեցնել կառքը և հանգիստ հեռանում է: Դրանից հետո, երկար ժամանակ Հռոմի բնակիչները խոսում էին թուրք ոճրագործին պատուհասած ուրվականի մասին: Իր մարտական ուղին Արշավիրը սկսել է, որպես սուրհանդակ–նամակատար: Այնուհետև, որոշ ժամանակ լծվում է զենք փոխադրելու գործին: Բացի Սայիդ Հալիմի ահաբեկումից, փայլուն կերպով ի կատար է ածել նաև հայազգի մատնիչ Վահե Իսհանի մահապատիժը (սա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, որոնք սպանվեցին 1915 թվականին), ինչպես նաև, Արամ Երկանյանի հետ միասին գնդակահարել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: Ազգային վրիժառուն 1923–ին հաստատվել է ԱՄՆ–ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը` 1973 թվականը: Անհնա՛ր է խոսել «Նեմեսիս» գործողության մասին` առանց հիշատակելու Արամ Երկանյանի պայծառ անունը, անու՛ն, որ երկար ժամանակ սարսափի մեջ է պահել ցեղասպան դահիճներին: Անուն, որի սոսկ հիշատակումի՛ց անգամ թուրքը կորցնում էր իր քունն ու հանգիստը: Ծնունդով Կարինից էր Արամը, սակայն թողնելով Արևմտյան Հայաստանը՝ նրա ընտանիքը բնակություն հաստատեց Ղարաքիլիսայում: Ծնվել է 1900թ.–ին: Արդեն 11 տարեկան հասակում, ծանոթանալով հայոց ջարդերի պատմությանը , նա ի լուր բոլորի հայտնեց վրիժառու դառնալու իր ցանկության մասին: Եվ այդպես էլ եղավ: Արամն իր կարճատև կյանքի յուրաքանչյուր օրն ապրեց որպես զինվոր՝ գրչի և սրի: Ակտիվորեն մասնակցելով կամավորական շարժմանը՝ Արամն անցավ իր մարտական ուղին Էրզրումից մինչև Բաշ–Ապարան: Առաջին հանրապետության տարիներին անգնահատելի է նրա ներդրումը Հայաստանը թրքական տարրից մաքրելու գործում: Անձամբ ղեկավարել և իրագործել է հանրապետության շատ շրջաններից թուրքական հրոսակախմբերի բնաջնջման գործը: Եվ ահա, մարտական հարուստ փորձի տեր այս երիտասարդին էլ Շահան Նաթալու կողմից վստահվեցին «Նեմեսիս» ծրագրի առավել բարդ ու անիրագործելի թվացող գործողությունները: Բաքվի հայության ջարդարարներ Ղասիմբեկով, Խաս–Մահմեդով, Սարաֆով, Ադրբեջանի նախքին վարչապետ Խան–Խոյսկի … այս հրեշները սատակվել են նրա՛ կողմից: Իր հնարամտությամբ ու հանդգնությամբ առավե՛լ ցնցող էր հատկապես Խան–Խոյսկու ահաբեկումը (1920), որն իր դեմ կատարված մի քանի անհաջող մահափորձերից հետո ավելի էր լկտիացել ու առավել սանձարձակ էր իրեն պահում: Արամի վրիժառու բազուկը անպատիժ չի թողել նաև հա՛յ դավաճաններին: 1920թ.–ին Կ. Պոլսում, նրա և Սողոմոն Թեհլերյանի գնդակները հասան 1915թ.–ին նահատակված հայ մտավորականների ցուցակը կազմած երկու ճիվաղներին՝ Վահե Քիսային և Արթին Քեհյային: Հերթն այժմ Բեհաետդին Շաքիրինն էր՝ Իթթիհատի անթագադիր արքան, Թալեաթի աջ ձեռքը: Հազարավոր հայ մանուկների թունավորողն էր նա: Նա՛ էր, որ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի հետ միասին իրագործեց իր իսկ կողմից հղացած՝ Սև ծովում հայ երեխաներին խեղդելու ոճիրը: 1922 թվականի ապրիլի 17–ին Արամի և Արշավիր Շիրակյանի գնդակները նրանց շանթահարեցին Բեռլինում, Թալեաթի սարսափահար կնոջ աչքի առաջ: Դահիճներն հավաքվել էին մեկ այլ շան` Թալեաթի տանը, մխիթարելու համար վերջինիս կնոջը` ամուսնու սատակման տարելիցին: Արամն այնուհետև անցավ Ռումինիա, այնտեղից էլ` Արգենտինա: ՈՒխտագրվեց Գ. Նժդեհի կողմից ստեղծված Ցեղակրոն ՈՒխտերին ու շարունակեց իր պայքարն՝ այս անգամ արդեն գրի՛չը ձեռքին: Մեծ հայորդին իր մահկանացուն կնքեց 34 տարեկան հասակում, նրա շիրիմը հեռավոր Կորդովայում այսօր սրբավայր է, նրա ապրած կյանքի ուղին՝ Ավետարան՝ Հայ Վրիժառուի ձեռքում: 1921 թվականի հուլիսի 21–ին Միսակ Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում սպանում է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին: Թոռլաքյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը արդարացնում է Թոռլաքյանին, որպես անմեղսունակ: 1922 թվականի հուլիսի 25–ին, Թիֆլիսում Պետրոս Տեր–Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք–Շահնազարյանցը: Ցեղասպան հանցագործներից միայն Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերն ու «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմն էին, որ կարողացան խուսափել «Նեմեսիսի» մարտիկների հետապնդումից: Սակայն նրա՛նց էլ անփառունակ վախճան էր սպասում. Էնվերը Գերմանիայից Բաքվով անցավ Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարում էր հակախորհրդային բասմաչական շարժումը: 1922 թվականին, կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովը գնդակահարեց Էնվերին Տաջիկստանում: Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց, Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց: «Նեմեսիսն» ընդհատվեց, երբ ընդունվեց «Պրոմեթևս» ծրագիրը: 1922թ. հայ, վրացի և ազերի վտարանդի կառավարությունները մտան համագործակցության մեջ՝ ընդդեմ բոլշևիզմի, և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը: Վերը հիշատակված բյուրոյականները հասան այն բանին, որ կասեցվեց «Նեմեսիսի» գործունեությունը: Թուրքն այլևս ցեղասպան չէր, այլ կովկասյան ժողովուրդների միակ պաշտպանը…

Գևորգ Հովհաննիսյան
2011


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: ՆԵՄԵՍԻՍ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]