Շաբաթ, 27.04.2024, 09:15
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 20 » «Մի նամակ կստանաք, շատ կուրախանաք». Նոյեմբերյանում զոհված զինվորն ասել է հարազատներին
20:52
«Մի նամակ կստանաք, շատ կուրախանաք». Նոյեմբերյանում զոհված զինվորն ասել է հարազատներին

Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանը վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր՝«Մամ ջան մի նամակ կստանաք, շատ կուրախանաք»: Tert.am-ի հետ զրույցում պատմեց զոհվածի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը:


«Ամսի 12-ին՝ ժամը 4-ին, տղիս հետ խոսացի, ասաց՝ «մամա ջան, նամակը ստացել ե՞ս, որ ինձ խրախուսանք են տվել»: Որ ասացի՝ «չէ», ասաց՝ «ուրեմն կստանաք»: Ես իրան ասում էի՝ «պագոններով եմ քեզ ուզում տեսնել», ասում էր՝ «մամ ջան, անպայման կտեսնես»,- ասաց մայրը՝ պարզաբանելով, որ խոսքը Լյուքսի խրախուսանքի մասին էր և 70 հոգուց միայն իր որդին էր արժանացել:


Հիշեցնենք, որ շաբաթ օրը զոհված զինծառայողի հայրը որդու սպանության բացահայտումը պահանջելու համար դիմեց ծայրահեղ քայլի, Մարտունուց փորձելով Երևան՝ կառավարության շենքի դիմաց հասցնել որդու մարմինը, սակայն նրա և մոտ 50 մեքենաներից բաղկացած ավտոշարասյանը նախ փորձեցին կանգնեցնել ՊՆ մեքենաներով, ապա բետոնատարով , և միայն պաշտպանության նախարարի ու ոստիկանապետի այնտեղ մեկնելուց ու բանակցություններից հետո, նրանք, ի վերջո, հետ դարձան և հողին հանձնեցին զինվորի մարմինը:


Զոհվածի հայրը կտրականապես հերքեց դեպքի օրը տարածված տեղեկությունները, թե ինչ-որ մարդիկ, ավելի կոնկրետ՝ իրավապաշտպաններ եկել են և իրեն խորհուրդ են տվել տղայի մարմինը բերել Երևան՝ կառավարության շենքի դիմաց:


«Ո՛չ, ես եմ որոշել իմ կնոջ հետ: Որովհետև նրանք՝ աֆիցերները, եկան իմ տուն, դրսում վախելով էին, մտան ներս ինձի ոչ մի մխիթարանք, ոչ մի բան, ես ասեցի՝«ուզում եմ իմ էրեխուս մահվան պատճառը իմանամ, խնդրում եմ, մի բառ ասեք ինձի»: Դրանք ինձ ոչ մի բան չասացին՝ ո՞նց ա եղել, ի՞նչ ա եղել: Դրա համար, ես տենց գիշերով բորբոքվա»,- ասաց Աշխարհիկ Ստեփանյանը:


Նա նշեց, որ իրենց տուն այցելած սպաները իր ազգականներից մեկին 300 հազար դրամ գումար էին փոխանցել, որը ինքը հենց նույն այդ հարազատի միջոցով նրանց հետ է տարել-հասցրել:


Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում զինվորի հետ ծառայող Դավիթ Խաչատրյանին ՀՀ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացրել:
 

Զոհվածի հայրը կոնկրետ կասկածներ չունի, որ որդուն Դավիթ Խաչատրյանը չի սպանել կամ որ նրան ուրիշ մեկն է սպանել: Ասաց, որ տղան երբեք որևէ մեկից չի դժգոհել, բողոքել:


«Ինքը իրա աֆիցերներից շատ գոհ ա եղել, հատկապես՝ սանչաստի բժշկից»,- ասաց Լուիզա Ստեփանյանը:


Հիշեցնենք, որ շաբաթ օրը մարտունեցիների ավտոշարասյունը Երևան-Սևան ավտոճանապարհից հետ դարձավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ շուրջ մեկ ժամ տևած զրույցից հետո, երբ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի դեպքը բացահայտվի, մեղավորը կամ մեղավորները՝ պատժվեն:


Ի պատասխան հարցի, թե պաշտոնական հաղորդագրություններից դուրս էլի ինչ-որ բան իրեն Սեյրան Օհանյանն ասե՞լ է, մարդկայնորեն, որ ասենք՝ ուզում է բանակում նման դեպքերի առաջն առնել, բայց չի կարողանում և այլն, ապա սպանվածի հայրն ասաց. «Այո, այո, ասաց, որ էլ սենց բան ես թույլ չեմ տա… ես շատ գիտեմ… ես իմ էրեխուն մեքենայի մեջ դրած գալիս էի ոչ թե , որ գամ հրապարակ… ես ուզում էի թողնել գնալ ընդհանրապես: Երթանք հանձնվեինք թուրքերին, Ադրբեջանին, Թուրքիային, հանձնվեինք Ղազախստան, Տաջիկստան: Երթանք ըլնենք մուսուլման»:


Զոհվածի հայրն ու մայրը պատմեցին, որ իրենց որդին ուզում էր ոստիկան դառնալ:


Լուիզա Ստեփանյանը պատմեց, որ տղան բանակ է զորակոչվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, սակայն ցանկացել էր ընդունվել Ոստիկանության ակադեմիա:


«Ինքը պտի գործերը տար ոստիկանական ակադեմիա, բայց դրանից մի շաբաթ առաջ օրենք փոխվեց, որ պետք է երեխան գնա բանակ, ծառայի գա, նոր դիմի ընդունվելու համար: Ինքը արդեն հասկացավ, որ պետք է գնա ծառայի գա»,- պատմեց մայրը:
Նա նշեց, որ որդին սրտի հետ կապված հիվանդություն է ունեցել, որի առնչությամբ համարվել է ոչ շարային:


Չնայած դրան, խնդրել է , որ իրեն ուղարկեն առաջին գիծ՝ դիրքեր, իսկ հորն էլ խնդրել է, որ փոխել տա զինվորական գրքույկում գրված «ոչ շարայինը»:


Հայրը գնացել է Մարտունու զինկոմիսարիատ, սակայն այնտեղից սկզբում ասել են, որ չի կարող պատահել, որ զինվորը ոչ շարային լինի, նրան շարային պատրաստվածության ուղարկեն, ապա պատասխանել են, որ թող ծառայությունն ավարտի, հայրն էլ «մի բան անի», հետո փաստաթղթերում կփոխեն:

 

 Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/20/soldier-letter/

Կատեգորիա: Բանակ | Դիտումներ: 923 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Բանակ, զոհված զինվոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]