ՈՒրբաթ, 26.04.2024, 02:26
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 27 » Մենք հոգևոր-մշակութային հեղափոխության կարիք ունենք. Արծրուն Պեպանյան
23:11
Մենք հոգևոր-մշակութային հեղափոխության կարիք ունենք. Արծրուն Պեպանյան
 Պեպանյան Արծրուն                   Արդեն մի քանի ամիս է, ինչ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ալիք են բարձրացնում: Նրանցից մի մասը ցանկանում է սոցիալական խնդիր լուծել, մյուս մասը երկրում համակարգային փոփոխություններ է պահանջում: Կարո՞ղ են նրանք դառնալ քաղաքական գործոն և վճռորոշ դեր ունենալ՝ այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի հետ: «Նկատենք, որ ազատամարտիկներին քաղաքական ուժերն են մի շարք դեպքերում ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: 1996 թվականի աշնանը նրանք (համենայնդեպս՝ ղեկավարները) իշխանությունների կողքին էին և հակաընդդիմադիր ակտիվ կեցվածք ունեին: 1998-ին մասնակցեցին նախագահի հրաժարեցմանը: 2003-ին ընդդիմադիր էին, 2008-ին Ազատության հրապարակում էին՝ մինչև փետրվարի վերջերը: Ազատամարտիկները կամքի տղաներ են, և քաղաքական շատ ուժեր կցանկանային նրանց տեսնել իրենց կողքին, բայց՝ կառավարելի վիճակում»,- ասաց Պեպանյանը՝ միևնույն ժամանակ նրանց խորհուրդ տալով չսերտաճել որևէ կուսակցության հետ, քանզի ըստ Պեպանյանի՝ այդ կուսակցությունները չարժեն իրենց: Նա նաև նշեց, որ քննել է համաշխարհային պատմության հաջողության հասած մի շարք շարժումներ, և դրանցում, որպես կանոն, առանցքային դեր են կատարել կռված տղաները. «Ու մեզանում էլ է այդպես լինելու: Մենք հեղափոխություն ասելով հասկանում ենք դասական եվրոպական կամ բոլշևիկյան մեթոդները՝ աղքատները հարուստների դեմ, այս դասը մյուս դասի դեմ և այլն, բայց կյանքը ցույց է տալիս, որ մեզանում դրանք ոչ միայն չեն աշխատում, այլև է՛լ ավելի են վատացնում վիճակը: Մեր պրոբլեմը այլ է, ու լուծումն էլ այլ է լինելու: Մենք հոգևոր-մշակութային հեղափոխության խնդիր ունենք. միայն այդ կերպ հնարավոր կլինի ջախջախել հանրային ներկա մտածողությունը, որը խեղդում է մեր ապագան: Մարդու իրավունքների, էկոլոգիական, սոցիալական ուղղվածության բողոքներն ու ակցիաները քիչ հավանական է, որ էական փոփոխությունների հանգեցնեն: Թեպետ դրանք ևս անհրաժեշտ են: Մեզ հոգևոր-մշակութային հեղափոխություն է անհրաժեշտ, և ազատամարտիկները կարող են կազմել այդ շարժման հենքը, քանի որ իրենք մեկ անգամ արդեն ապացուցել են, որ Հայրենիքն իրենց համար կարևոր է իրենցից: Ինձ մի անգամ հրավիրել էին մասնակցելու Երկրապահի օրվան, և ես զգացել եմ, թե ինչ ոգու ուժ ունեն իրենք, երբ միատեղվում են՝ համալիրի դահլիճը ասես պայթում էր նրանց հավաքական էներգիայից: Ցավոք, մենք դեռ չունենք քաղաքական այն հոսանքը, որը ասածս հեղափոխությունը կհղանա, բայց այն յոթ սարի ետևում չէ. իրականությունը դրա կարիքն ունի, և արթնացում է գնում»: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ազատամարտիկների ակտիվությունը հիմա, երբ երկրում կարծես հանդարտ իրավիճակ է, Արծրուն Պեպանյանը պատասխանեց. «Հիմնական պատճառը, կարծում եմ, կուսակցությունների կոլեկտիվ մահն է: Եթե առաջներում մարդիկ հույս էին կապում այս կամ այն առաջնորդի, կուսակցության հետ, ապա հիմա չկան նման հույսեր: Ու հիմա թե իրենք, թե ողջ ժողովուրդը նման են կերակրող ծնողին կորցրած այն պատանուն, ով գոյատևելու համար հարկադրված է դուրս գալ տնից, ակտիվություն դրսևորել, գործ անել: Ես խորը ամոթ եմ ապրում, որ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած, վտանգած, վիրավորված ազատամարտիկների ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն: Վաղ անցյալում հայկական համայնքները հոգում էին, որ նման ընտանիքները ապահովվածների շարքում լինեն. դա և՛ երախտիքի արտահայտություն էր, և՛ դաստիարակչական-քարոզչական նշանակություն ուներ: Հիմա, ցավոք, այդպես չէ: Ու այստեղ ես էլ իմ մեղավորությունն ունեմ: Եթե իշխանությունները տրտնջում են, թե փող չկա, կամ հարցը չեն կարևորում, ապա դա չի նշանակում, թե մենք պիտի լինենք կողքից դիտողի դերում: Ազատամարտիկները մեր Հայրենիքի համար են կռվել, մեզ համար են կռվել, մեր փոխարեն են կռվել, և մենք ուղղակի պարտավոր ենք տանելի պայմաններ ստեղծել նրանց համար»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ «Վերելք» հիմնադրամը հարցի գոնե մասնակի կարգավորման ծրագիր ունի, և բոլոր նրանց, ում մտահոգում է մեր ազատամարտիկների վիճակը, ովքեր կցանկանան մասնակցել հոգու պարտքի այս գործին, Արծրուն Պեպանյանն առաջարկեց արձագանքել ֆեյսբուքյան իր էջում: Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_209478.html http://oratert.do.am/
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 847 | Ավելացրեց: katalogbiz | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]