Երկուշաբթի, 29.04.2024, 14:34
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 23 » Մեծերին «գլխից բռնելու» հանձնարարականը կատարվում է, ասում է Տիգրան Սարգսյանը
16:42
Մեծերին «գլխից բռնելու» հանձնարարականը կատարվում է, ասում է Տիգրան Սարգսյանը

ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից հետո այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է մեծերին «գլխից բռնելու»՝ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորը, ինչին վարչապետը պատասխանեց՝ ասելով, թե նախագահի հանձնարարականը իրենք կատարել և շարունակելու են կատարել։
 

«Մեր անկախ պետականության տարիների վերլուծությունը եթե իրականացնենք, ապա կտեսնենք, որ վերջին հինգ տարիներին այդ առումով լրջագույն փոփոխություներ ենք իրականացնում։ Մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության անդամից, պաշտոն զբաղեցրած մարդուց, եղել են չարաշահումներ և այսօր նա և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կալանավորված են և այդ ողջ տեղեկատվությունը հրապարակային է»,-ասաց նա։
 

Թե ինչպես է գնահատում ընդդիմության հակադարձումները, թե նախորդ կառավարության ծրագիրը ձախողվել է, վարչապետը նշեց, որ իրենք արդեն իսկ ԱԺ-ում տվել են այդ հարցի պատասխանը։

«Մենք տվել ենք մեր գնահատականներն անցած հինգ տարիների, կատարված աշխատանքների վերաբերյալ, մեր սխալները, բացթողումները, մեր ձեռքբերումները, մանրակրկիտ ներկայացրել ենք մեր ժողովրդին, հաշվետվությամբ, հրապարակային և կիսում եմ ձեր այն տեսակետը, որ մեր գնահատականների հետ ընդդիմությունն անհամաձայն էր»,– ասաց նա։
 

«Դրա համար մենք ստեղծում ենք հնարավորություններ, որ անհամաձայնողների կարծիքը հայտնեք մեզ»,- ընդգծեց նա և ավելացրեց, որ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ։

Բոլորի հետ, եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով, իրենց տեսլականներով ապագայի նկատմամբ, ապա մենք պարտավոր ենք այդ տեսլականներից վերցնել այն, ինչը մեր պարտակերացումներով ճիշտ է։ Բայց, եթե մեր ընդդիմությունը հանդես գա այնպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս կշահենք, որովհետև անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի կոնստրուկտիվ դաշտ»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/05/23/tigran-sargsyan3/ 

http://oratert.do.am

Դիտումներ: 598 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: կոռուպցիա | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]