Շաբաթ, 27.04.2024, 05:35
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 25 » Մարտահրավերը հնչել է՝ հասարակությունն ունի դիմադրության քիչ ժամանակ
09:44
Մարտահրավերը հնչել է՝ հասարակությունն ունի դիմադրության քիչ ժամանակ

Երեկ Հայաստանում հրապարակվել են սոցհարցման տվյալներ, որոնց համաձայն հայաստանցիների 61 տոկոսը կողմ է հանդես գալիս Եվրասիական միությանն անդամակցելուն: Սոցհարցման տվյալները հրապարակել է «Գելլափ»-ը, թեեւ Հայաստանի պարագայում երեւի թե արդեն ավելորդ է ասել, թե ովքեր են նման տվյալներ ներկայացնում որովհետեւ թվում է, որ Հայաստանում այլեւս սոցիոլոգիական հարցումների ինստիտուտը վարկաբեկված է այնքան, որ անգամ ամենահավաստի տվյալներն իսկ կասկած են հարուցում: Դրա համար, բոլոր ազնիվ ու պարկեշտ ընկերությունները պետք է «շնորհակալություն» հայտնեն եւ «երախտապարտ» լինեն մեզ բոլորիս հայտնի սոցիոլոգներին, որոնք նախընտրական ծառայություններ են մատուցում իշխանություններին:

Ինչ վերաբերվում է տվյալ հարցմանը, ապա այստեղ իրավիճակը երեւի թե հարաբերական է, որովհետեւ մեր հասարակության մեջ, այսպես ասած, ռուսամոլությունը այնքան էլ զարմանք հարուցող երեւույթ չէ: Մյուս կողմից, խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում չեղած Եվրասիական միության քարոզն ավելին է, քան գոյություն ունեցող Եվրամիության մասին քննարկումներն ու խոսակցությունները: Եթե չեղած Եվրասիական միության սազանդարները բավականին ակտիվորեն փորձում են քարոզել Խորհրդային Միության վերականգնման այդ գաղափարը որպես հայ հասարակության փրկության միակ ճանապարհ, ապա Եվրամիությունը Հայաստանում ներկայացվում է որպես հոմոսեքսուալիզմի որջ, որը այլ ոչ մի առաքինություն կամ առավելություն չունի:

Իրականում հասկանալի է, որ այս պատկերն ուղղակիորեն խեղվածք է, սակայն սա հասկանալի է այն մարդկանց համար, ովքեր ապրում են քաղաքական ու քաղաքացիական ակտիվ կյանքով, ովքեր հետաքրքրվում են համաշխարհային անցուդարձով, ում դժվար է ֆռռացնել քարոզչական մանիպուլյացիաներով: Մինչդեռ այդպիսի շերտերը Հայաստանում շատ չեն: Եվ արդյունքում ստացվում է այն պատկերը, որ արտացոլվում է սոցիոլոգիական հարցումների տեսքով: Այս պատկերի վրա պետք չէ զարմանալ եւ այն կասկածի տակ առնել:

Այս պատկերը պետք է ընկալել որպես ահազանգ: Որպես ահազանգ պետք է ընկալեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանը կրեմլյան կայսերապաշտության ճիրաններում վերջնականապես թաղելու հեռանկարով եւ ուզում են, որ երկիրը կատարի իր ընտրությունը ոչ թե ստերեոտիպերից, այլ պրագմատիկ շահերից ելնելով, ովքեր ուզում են, որ Հայաստանի ամեն մի քաղաքացու համար հստակ ու պարզ լինի, թե իրականում ինչ է Եվրոպան, պարզ լինի, թե Եվրոպան ինչ է իրենից ներկայացնում արժեքային, քաղաքական, տնտեսական տեսանկյունից, թե ինչ հաջողությունների է հասել Եվրոպան անցած տասնամյակների ընթացքում, թե ինչ կա Եվրոպա ասվածի տակ հանրությանը ներկայացվող արատներից բացի:

Դրանից հետո Հայաստանի քաղաքացին պետք է կատարի իր ընտրությունը, սակայն նրան նախ պետք է բոլոր «թեկնածուներին» ներկայացնել լրիվությամբ, ինչպես նրանք կան իրենց ձեռքբերումներով, իրենց արժեքային հիմքերով: Այս խնդիրը պետք է լուծեն քաղաքական ուժերը, որոնք իրենց գաղափարական պաշարով պետք է հասարակությանը մատուցեն խնդիրներն ամբողջությամբ, սակայն իշխանությունները խոսում են Եվրաինտեգրացիայի մասին, իսկ իրական կյանքում ոչինչ չանելով վարկաբեկում այն, իսկ այսպես կոչված ընդդիմադիր ուժերն էլ լռում են, որպեսզի չբարկացնեն Ռուսաստանին` ակնկալելով, որ իշխանությունները պարզապես կտապալվեն եւ եվրոպական քաղաքականության ուղղությամբ, եւ կհիասթափեցնեն կամ կզայրացնեն Ռուսաստանին:

Այսինքն` Հայաստանի քաղաքացու համար իրավիճակը, պատկերը հստակեցնելու առաքելություն ունեցող կարեւորագույն հարթությունը՝ քաղաքական համակարգն իր գաղափարական պաշարով հանդերձ, ամուլ է այս հարցում, հետեւաբար զարմանալ պետք չէ, որ քաղաքացու վրա ազդում է այն, ինչն ամենից շատ է հնչում եւ գովազդվում: Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի հասարակության այն հատվածի համար, որն ուզում է Հայաստանը տեսնել արդիական, ժողովրդավարական, իրավական պետություն, անհատի ազատության եւ իրավունքների ապահովման հնարավորինս բարձր աստիճանով: Եվ այս մասին պետք է լրջորեն մտածել, քանի դեռ իրավիճակը չի ստացել անշրջելի ֆորմաներ:
Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_analysis_193978.html  

                                                                                                      http://oratert.do.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 844 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Եվրասիական Միություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]