Հինգշաբթի, 02.05.2024, 02:03
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » Լիսկայի ճանապարհը բաց են պահում
21:53
Լիսկայի ճանապարհը բաց են պահում

Սյունիքի մարզպետի ձերբակալված որդուն կալանավորել են՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Մի կողմից՝ այս տեղեկությունը անսովոր է հնչում, քանի որ Լիսկայի որդուն չեն խնայում, գոնե առայժմ, սակայն մյուս կողմից էլ՝ առայժմ կա հասարակական լայն արձագանք, և խնայելը մի քիչ դժվար է, գոնե առերևույթ: Իսկ ինչ կլինի մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս անց, երբ հասարակական աղմուկը որոշակիորեն նվազի: Նման հավանականությունը բավական մեծ է, որովհետև Հայաստանում կա մի ուշագրավ հանգամանք՝ բոլոր հասարակական-քաղաքական խնդիրներին արձագանքում է հիմնականում նույն ակտիվը, նույն կոնտինգենտը: Իսկ քանի որ Հայաստանում խնդիրները բազմազան են, և պարբերաբար ծագում են նորերը, հաճախ նաև շեղելու նպատակ ունեցող, հասարակության այդ ակտիվ կորիզը պարզապես չի հասցնում թեժ պահել բոլոր ուղղությունները միաժամանակ: 

Լիսկայի որդու մասով, ամենայն հավանականությամբ, իշխանությունները կսպասեն այդ թեժացման նվազմանը, որից հետո որդին կա՛մ ազատության մեջ կհայտնվի՝ ինչ-որ ձևակերպմամբ, եթե, իհարկե, ընդհանրապես ազատազրկվի, կա՛մ էլ բանտում նա կապրի արքայավայել կյանքով, միանգամայն ապահով՝ մինչև կգա ազատ արձակվելու ժամանակը: Եթե Լիսկայի որդին մարդասպան է, եթե իսկապես նա է կրակել, ինչպես մամուլի տարբեր միջոցներ են գրում, ապա նույնիսկ այդ դեպքում, մեղմ ասած, քիչ հավանական է, որ Լիսկայի որդուն մարդասպանության համար ցմահ բանտարկեն: 

Բոլոր դեպքերում հերթական աղմկոտ գործի պարագայում էլ հասարակության արդարադատության սպասումները մեծ չեն, որովհետև իշխանությունները դեռևս ոչ մի դեպքում արդարադատության լիարժեք օրինակ չեն մատուցել հասարակությանը: Սակայն հարցը միայն արդարադատության օրինակը չէ: Չկան նաև բարոյականության լիարժեք օրինակներ, ինչի մասին է վկայում Սյունիքի մարզպետի հայտարարության, ըստ էության, անբարո տեքստը: Որովհետև բարոյականության հետ, մեղմ ասած, խնդիրներ պետք է ունենալ այդ ամենից հետո պաշտոնից ոչ թե հրաժարվելու, այլ պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու համար: Եվ վերադասներն էլ, որոնց հետ Լիսկան համաձայնեցրել է իր հայտարարությունը և որոշումը, նույնպես պետք է խնդիրներ ունենան բարոյական չափանիշների և չափորոշիչների հետ կապված, որպեսզի նրան ոչ թե պարզապես ցմահ հեռացնեն պետական կառավարման անգամ ամենաստորին օղակից, այլև թույլ տան ժամանակավոր կասեցնել լիազորությունները: 

Այսինքն՝ ակնհայտ է, որ Լիսկան չի ենթարկվել իր վերադասների բարոյական ճնշմանը, նրանք Սյունիքի սառեցված մարզպետի առաջ չեն դրել անհապաղ հրաժարականի խնդիր: Սա նշանակում է, որ ի դեմս Լիսկայի հայտարարության՝ այստեղ առկա է ընդհանուր իշխող համակարգի բարոյականության ճգնաժամը: Համակարգն ունեցել է բազմաթիվ առիթներ՝ հանրությանն իրավականության և բարոյականության լիարժեք օրինակներ ի ցույց դնելու համար, բայց չի օգտագործել դրանք: Նույնը արդեն իսկ առկա է Սյունիքի մարզպետի պարագայում: 

Նրա հայտարարությունն արդեն իսկ միջադեպի առնչությամբ իշխանության, այսպես ասած, թերի վերաբերմունքի դրսևորում է, որովհետև խնդիրը այսպիսի դեպքերում ամենևին չի տեղավորվում միայն իրավական շրջանակում: Դրանից ոչ պակաս է բարոյականը: Իրավական և բարոյական ասպեկտները պետք է առաջ գնան զուգահեռ՝ հետդարձի ճանապարհը փակելու համար: Իսկ քանի դեռ այդպես չէ, նշանակում է, որ Լիսկայի հետդարձի ճանապարհը իշխանությունը բաց է պահում: Ու արդեն կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով հետդարձի, որովհետև դե ֆակտո ռեաբիլիտացիայի պարագայում դե յուրե կարգավիճակն արդեն տեխնիկական հարց է: Մենք ունենք այդպիսի մի քանի թարմ օրինակներ:                                                              Եղիազար Այնթապցի

Աղբյուրը`
http://www.1in.am/arm/armenia_analysis_188958.html

http://oratert.do.am

                            
Դիտումներ: 1055 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Լիսկա, Սյունիք | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]