15:45 Ջրհեղեղներից հետո Հնդկաստանում զանգվածային դիակիզումներ են | |
Հնդկաստանում հոգևորականներ ու տոննաներով ցախ է ուղղաթիռներով տեղափոխվում Քեդարնաթ քաղաք, որն ամենից շատ է տուժել ջրհեղեղներից, հայտնում է Al Jazeera-ն:
Քեդարնաթում առնվազն 300 մարդ է զոհվել. այս և այլ զոհերի մարմիններ զանգվածային դիակիզման կենթարկվեն։
Երկու շաբաթ առաջ Հնդկաստանի Ութարաքհանդ նահանգը հեղեղումների գոտի էր դարձել, ինչի հետևանքով մոտ 6.500 մարդ է զոհվել: Կա նաև 500 անհետ կորած:
Աղբյուրն արձանագրում է նաև, որ ջրհեղեղներից հետո նահանգի բնակիչները մնացել են անօթևան և մատնվել անգործության: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |