Հինգշաբթի, 25.04.2024, 01:50
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 16 » Ջիպազգիները չեն, որ պիտի լինեն հերոսներ, երկրի տերերը Եռաբլուրում պառկած են. Գագիկ Գինոսյան
22:49
Ջիպազգիները չեն, որ պիտի լինեն հերոսներ, երկրի տերերը Եռաբլուրում պառկած են. Գագիկ Գինոսյան

Ազատության հրապարակում այսօր մի խումբ ազատամարտիկներ հանրահավաք էին հրավիրել, որի ժամանակ տարբեր ջոկատների ներկայացուցիչներ բարձրաձայնեցին իրենց առնչվող մի շարք խնդիրների մասին։ Նրանք նաև հայտարարեցին, որ հանրահավաքից առաջ իրենց անհայտ անձինք սպառնացել են՝ հորդորելով ետ կանգնել հանրահավաք անցկացնելու մտքից։


Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը նախ ողջունեց «իր եղբայրներին, հետո խոսքն ուղղելով իշխանություններին՝ հայտարարեց. «Ո՞ւր էիք դուք, երբ մեք տասնյակներով, հարյուրներով էինք Եռաբլուրում լինում։ Եթե մենք այսօր մեր ձայնը չբարձրացնենք, ի՞նչ պատասխան ենք տալու Եռաբլուրին։ Կառավարություն, դու էսօր ի՞նչ ես անում, էսօր ես իմ երեխային չեմ կարողանում դաստիարակել իմ ձևով, ես մի բան եմ ասում, ինքը մի տասն ավել ա ասում ձեր էդ սերիալներով։ Ես ձեզ համարում եմ հայ ազգի դավաճաններ։ 


Ելույթով հանդես եկավ հանրահավաքի նախաձեռնողներից գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը և կոչ արեց բոլոր ազատամարտիկներին արթնանալ։ «Այսօր այստեղ պետք է լինեինք մի քանի հազար հոգով, արթնացեք, արժանապատվության խնդիր կա, որը մեր ազգին ա սպառնում։ Բոլոր կռվող տղաներն իրենց ընտանիքի համար չկռվեցին, կռվեցին հայ ժողովրդի համար, իսկ իրենց ընտանիքի անդամներն այսօր կանգնած են մեր կողքին։

 

Խոսքն ուղղելով իշխանություններին՝ Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Մի խանգարեք մարդկանց մարդավարի ապրել, եթե չեք կարողանում դուք մեզ պահել, դուք հեռացեք, մենք գանք ձեզ պահենք, ի՞նչ խնդիր կա։


Անդրադառնալով հանրահավաքից առաջ իրենց սպառնալու հարցին՝ նա հայտարարեց, որ իրեն վախացնող չի եղել։ «Այսօր անհատի, ընտանիքի խնդիր չէ, կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին, որ չեն վախեցել գնալ պատերազմ, թող այսօր իրենց միջից հանեն այդ վախը և հավաքվեն,հայտարարեց նա։  

Ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին այսօր ներկա էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ով խոսեց եկող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների մասին։ «Երբ ես ռազմագիտություն էի դասավանդում, մեզ հորդորում էին, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն պետք է ուսուցանվի դպրոցում, այդ ժամանակ ես ասացի՝ կներեք, ռազմահայրենասիրական դաստիարակությունը թվեր և փաստեր չի, դա այն է, որ 15 ազգային հերոս ունենք, որից ընդամենը հինգն են ռազմաճակատում զոհվել, և որևէ մեկի արձանը Երևանում չկա, ջուր ծախողի արձանը կա, չգիտեմ ում արձանը կա, իսկ մեր ո՞ր հերոսի արձանն է այսօր քաղաքում կանգնեցված, ո՞ւր է Մոնթեի արձանը, ո՞ւր է Մովսես Գյորգիսյանի արձանը քաղաքի կենտրոնում, ո՞ւր են այն տղերքի արձանները, որոնց արյունով կերտվել է այսօրվա անկախությունը», ասաց նա։


Գինոսյանը հերթական անգամ բարձրաձայնեց նաև Լեոնիդ Ազգալդյանին մինչ այսօր հերոսի կոչում չտալու հարցը։

 

Ո՞ւր է Լեոնիդի հերոսի կոչումը։ Այն ջիպազգիները չեն, որ պիտի լինեն հերոսներ, այն անհայտ ծագումով մարդիկ չեն, որ պիտի մսխեն այն ամենը, ինչ մարդիկ ստեղծել են կյանքի գնով, երկրի տերերը Եռաբլուրում պառկած են,հայտարարեց նա։


Գինոսյանը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքը, թե նախ հերոսների գերեզմանատուն, հետո անկախ հայրենիք և ասաց. «Մենք կերտեցինք հերոսների գերեզմանատուն, բայց անկախ հայրենիք այդպես էլ չենք կերտել։ Մենք պատվազուրկ ենք անում այն տղերքին, ովքեր այսօր չկան։


Վերջինիս խոսքով՝ 7 մլն դոլար ծախսում են Նժդեհի ֆիլմի վրա, 7000 դոլար չեն տրամադրում Նժդեհի արձանը քաղաքում կանգնեցնելու համար։ Եվ այդ առումով ի՞նչ գաղափարախոսության մասին է խոսվում այսօր։

 

Ամբողջ ժողովուրդը նայում է էն տղերքին, որոնք պետք է բերեն արդարությունը, մե՛նք պետք է բերենք արդարությունը մեր երկրին,-հայտարարեց նա։

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/06/16/freedomfighter/ 

                                                                                           http://oratert.do.am   

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 814 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Ազատամարտիկներ, Գագիկ Գինոսյան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]