19:30 Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մաֆիոզների կլանի 30 անդամի | |
Սիցիլիայում ձերբակալվել է սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյի շրջապատի շուրջ երեք տասնյակ մարդ, այդ թվում` նրա հարազատ քույրը: Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, դա ոստիկանության մի քանի ստորաբաժանումների՝ կարաբիներների, ֆինանսական գվարդիայի և մաֆիայի դեմ պայքարի ազգային բաժնի համատեղ գործողություն էր: Բացի Մեսինայի քրոջից, ձերբակալվել են նաև նրա մերձավոր այլ հարազատներ: Նրանց բոլորին առաջադրվել է մաֆիոզ գործունեության, փողերի լվացման մեղադրանք: Մատեո Մեսինա Դենարոն, ով Իտալիայի ամենահետախուզվող հանցագործն է, գտնվում է փախուստի մեջ: Իրավապահ մարմիններին հայտնի չէ` ինչպիսի տեսք ունի Մեսինան: Համարվում է, որ հենց նա է ղեկավարել «Կոզա նոստրան»` 1993թ. Տոտո Ռիննայի և 2006թ. Բեռնարդո Պրովենցանոյի ձերբակալությունից հետո: Վերջին մի քանի տարիներին ոստիկանությունը մի շարք հարվածներ է հասցրել նրա քրեական կազմակերպությանը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |