Հինգշաբթի, 21.11.2024, 17:24
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Իրանական գազի 40 կիլոմետր երկարությամբ գազատար պահելը իմաստ չուներ. Արմեն Մովսիսյան
16:50
Իրանական գազի 40 կիլոմետր երկարությամբ գազատար պահելը իմաստ չուներ. Արմեն Մովսիսյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գնահատմամբ՝ իրանական գազի 40 կիլոմետր երկարությամբ գազատար պահելն իմաստ չուներ, եթե կար «ՀայՌուսգազարդ», որը սպասարկելով շուրջ 1800 կիլոմետր երկարության բարձր ճնշման խողովակաշար, ուներ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, սարքավորումներն ու տեխնիկան: Այս մասին այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Մովսիսյանը:


«Երբևիցե նման ճնշում (Ռուսաստանի կողմից - Tert.am ) չի եղել, ժամանակին բացատրել եմ և հիմա էլ բացատրում եմ, որ 40 կիլոմետր երկարությամբ գազատար պահել նշանակում է ունենալ համապատասխան ստրուկտուրաներ, որպեսզի հնարավոր լինի այդ գազատարը շահագործել: Այն դեպքում, երբ որ կար ընկերություն, որն ուներ այդ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, սարքավորումներն ու տեխնիկան, հետևաբար, 40 կիլոմետրի համար նման նոր ստրուկտուրա ստեղծել ուղղակի իմաստ չունի»,- ասաց նախարարը՝ հերքելով երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի հանրապետական նախագահ Վարդան Այվազյանի այն հայտարարությունը, որ ժամանակին ռուսների ճնշմամբ է հայ-իրանական գազատարը հանձնվել «ՀայՌուսգազարդին»:


Նախարարը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հայկական կողմն այն վաճառե՞լ է գազամատակարար ընկերությանը, ասաց, որ հանձնվել է շահագործման: 

Իսկ հարցին, թե ինչո՞ ւ ՀՀ կառավարությունը նախորդ տարիներին այլընտրանք չստեղծեց, որպեսզի հիմա ռուսական կողմից կախման մեջ չընկնեինք, նախարարը պատասխանեց հարցով. «Իսկ տարածաշրջանում այլ տեղից կա՞ նման հնարավորություն»: Պատասխանը հետևեց՝ «Իրանը»։ Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին պատասխանեց, որ Իրանի գազի գինը ավելի բարձր է, քան Ռուսաստանի կողմից առաջարկվողը, և «հետևաբար նա գնային առումով ալտերնատիվ լինել չի կարող»:


Նախարարի ու լրագրողների հարցուպատասխանի մյուս հատվածը վերաբերում էր Վրաստանին. ինչո՞ւ Վրաստանում գազն ավելի էժան է, քան մեզ Հայաստանում առաջարկում է «ՀայՌուսգազարդը»: Արմեն Մովսիսյանը հիշեցրեց, որ Վրաստանի տարածքով է անցնում է Ադրբեջանից Թուրքիա գնացող գազատարը, որի համար Վրաստանին տրանզիտի համար բավականին մեծ գումարներ են վճարում և էժան գազ վաճառում :


Նախարարը նաև հերքեց տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Որոտանի ՀԷԿ-ը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացումը սուբսիդավորելու համար: «Սուբսիդավորման համար նման բան չի նախատեսվում»,- ասաց Արմեն Մովսիսյանը:


Իսկ հարցին, թե որտեղի՞ց է Կառավարությունը պատրաստվում տալ Հայաստան ներմուծվող գազի սակագնի 30 տոկոսը, Արմեն Մովսիսյանն, ըստ էության,  չպատասխանեց՝ ասելով, որ բանակցությունները դեռ ընթանում են. մեր կառավարությունում են համապատասխան քննարկումներ կազմակերպվում: «Կամփոփեն, հետո նոր կասենք թե ինչ ձևով են խնդիրները լուծվելու»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Tert.am-ը որոշ տեղեկություն ուներ, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է դա սուբսիդավորել Ռուսաստանից նոր վարկ վերցնելով, սակայն վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հերքել էր այս տեղեկությունը:

Լրագրողները վերջին մեկ տարում բազում տնտեսագետներին հետաքրքրող թվաբանական մի հանելուկի հետ կապված հարց էլ ուղղեցին Արմեն Մովսիսյանին: Մասնավորապես, ինչպե՞ս էր, որ Պետական եկամուտների կոմիտեն ցույց էր տալիս, որ Հայաստանը 1000 խորանարդ մետրի դիմաց գազ է ներմուծում 244 ԱՄՆ դոլարով, սակայն Կառավարությունը համառորեն հերքում էր թանկացումը՝ նշելով, որ ներմուծում ենք հին՝ 180 դոլարով: Արմեն Մովսիսյանն ի պատասխան ասաց. «Բավականին երկար ժամանակ է՝ մենք բանակցություններ ենք վարում, մեր պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ այն է, որ մինչև բանակցությունների ավարտը գազը Հայաստանում իրացվելու է սահմանի վրա 180 ԱՄՆ դոլար գնման գնի համաձայն և այսպես էլ շարունակում ենք»:


«Բա ՊԵ՞Կ-ը» ,- հարցն էլ մնաց անպատասխան, քանի որ նախարարը, ինչպես և նախապես հայտարարել էր, ուշանում էր և գնաց՝ հարցը թողելով օդում կախված:


Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/22/armen-movsisyan-2/ 

http://oratert.do.am
 


Դիտումներ: 546 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Էներգետիկա, գազի թանկացում | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]