Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է իտալական մաֆիային և կոչ արել հանցագործներին աղոթել, գրում է The Daily Telegraph-ը։ Այս մասին պոնտիֆիկոսն ասել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին։
«Ես մտածում եմ բոլոր տղամարդկանց, կանանց և նույնիսկ երեխաների տառապանքների մասին, որոնց օգտագործում է մաֆիան։ Նրանք ստիպված են կատարել մի աշխատանք, որն իրենց վերածում է ստրուկների, օրինակ՝ մարմնավաճառությամբ զբաղվելը։ Մենք աղոթում ենք, որպեսզի այդ մաֆիոզային տղամարդիկ ու կանայք դիմեն Աստծուն,- ասել է նա։
Շաբաթ սիցիլիացի հոգևորական Ջուզեպե Պուլյիզին, որը սպանվել էր մաֆիային դիմակայելու կոչերի համար, դասվել է սրբերի շարքին։
Հռոմի պապի խոսքով՝ Պուլյիզին օրինակելի հոգևորական էր, որը փրկել է երիտասարդությանը կազմակերպված հանցավորությունից։ «Այդ իսկ պատճառով էլ մաֆիան սպանեց նրան»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը։