13:41 Հովիկ Աբրահամյանը բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ արեց | |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ընդունելուց հետո հանդես եկավ կարճ ելույթով և ասաց, որ գրավոր էր նախապատրաստել իր ելույթը, որ կոռեկտ լինի։ Աբրահամյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին համախմբվել և միասին պայքարել արտաքին և ներքին մարտահրավերների դեմ։ «Ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ եմ անում, մանավանդ, որ առանձին հարցերում միակարծիք ենք»,- ասաց նա՝ նկատի ունենալով արցախյան հարցի կարգավորումը, ՀՀ զարգացումը։
2008թ-ից հետո այսօր ամենանպաստավոր ժամանակն է, իրականացնելու այս ծրագրերը և կասեցնելու արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը։ Համոզված եմ, որ կարող ենք հասնել այս ամենին,- եզրափակեց նա։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |