Գլխավոր էջ » 2013»Հունիս»2 » Հին եգիպտացիների որոշ զարդեր «ոչ երկրային» ծագում ունեն. հետազոտություն
10:27
Հին եգիպտացիների որոշ զարդեր «ոչ երկրային» ծագում ունեն. հետազոտություն
Բրիտանացի գիտնականները անսպասելի հետևության են եկել` ուսումնասիրելով Եգիպտոսի Ալ-Գիրզա քաղաքի մոտ հայտնաբերված հնությունները, հայտնում է Russia Today-ը:
Ըստ գիտնականների՝ մասնավորապես վզնոցներն ու թևնոցները ոչ երկրային ծագում ունեն՝ դրանք տիեզերական մարմինների բեկորներից են պատրաստված:
Էլեկտրոնային մանրադիտակի և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրված զարդերում նիկելի պարունակությունը կազմում է 30 տոկոս, ինչը բնորոշ է երկնաքարերի համար: Երկնաքարերի օգտին են նաև զարդերի նյութի խոշոր բյուրեղային «պատկերները», որոնք ևս աստերոիդների մեջ են գոյանում:
Գիտնականները եզրակացրել են, որ եգիպտացիները զարդերը պատրաստել են երկրի վրա ընկած երկնաքարերից: Դրանք մոտ 6 հազար տարվա հնության են: