Հայազգի շախմատիստը հաղթել է Լոս Անջելեսի մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում ավարտված 27-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Միաժամանակ Անդրանիկը կես միավորով գերազանցեց գրոսմայստերի նորման:
Մատիկոզյանը երկրորդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական բնագիծը, հաղորդում է armchess.am-ը: http://oratert.do.am