Հինգշաբթի, 02.05.2024, 02:02
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կորցնում են իրենց նշանակությունը միջազգային ասպարեզում. The American Interest
16:44
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կորցնում են իրենց նշանակությունը միջազգային ասպարեզում. The American Interest

Հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր The American Interest պարբերականը: Հոդվածագիրներ Դենիս Կորբոյը, Վիլյամ Քորթնին, Ռիչարդ Կոզլարիչը և Քենեթ Յալովիցը, վերլուծելով Անդրկովկասում կատարվող զարգացումները, կարծիք են հայտնում, որ մեր տարածաշրջանի նշանակությունը միջազգային ասպարեզում գնալով նվազում է, ինչի պատճառը գոյություն ունեցող հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական և հարավօսական) և կառավարման կոռումպացված հակամարգերն են: Իրավիճակը շտկելու ուղին, ըստ վերլուծաբանների, ժողովրդավարական բարեփոխումների ուղով ընթանալն ու հակամարտությունները լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է...

 

Հրապարակման բովանդակությունը թարգմանաբար ներկայացնում ենք  ամբողջությամբ.


Էթնիկ հակամարտությունների և պետական կառավարման արատավոր համակարգերի պատճառով թուլացած հարավկովկասյան երկրները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) կորցնում են իրենց նշանակությունը միջազգային ասպարեզում: Իսկ արևմտյան երկրները, մտահոգ լինելով իրենց տնտեսական խնդիրներով և Մերձավոր և Հեռավոր Արևելքում առկա ճգնաժամերով, մոռանում են այս տարածաշրջանի  մասին: Արևմուտքի աջակցությունը ստանալու համար (որի կարիքը երեք երկրներն էլ զգում են) հարավկովկասյան երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն և նվազեցնեն տարածաշրջանում առկա լարվածությունը:

 

20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի (գտնվում էր Ադրբեջանի կազմում: Բնակչության մեծ մասը հայեր էին) համար Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ փախստական դարձան…: Չնայած 1994թ-ին կնքված զինադադարի մասին համաձայնագրին՝ այստեղ ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունենում: Միջազգային միջնորդական ջանքերի ձախողումներին զուգահեռ՝ էներգակիրներով հարուստ Ադրբեջանն օտար երկրներից գնված սպառազինությունների հաշվին ընդլայնում է իր ռազմական ներուժը՝ երբեմն էլ գերագնահատելով իր հնարավորությունները: Հայաստանն էլ կարող է «պարծենալ Ռուսասատանի հետ կնքած՝ անվտանգությունն ապահովելու մասին համաձայնագրով և իր տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությամբ: Հայաստանն էլ, ըստ էության, մեկուսացված վիճակում է, և այն ևս շատ առումներով գերագնահատում է իր հնարավորությունները: 2008 թ-ին ռուսական զորքերի կողմից Աբխազիայի, Հարավային Օսիայի և հարակից մի շարք շրջանների (Վրաստանում) բռնազավթումն ավարտվեց փխրուն խաղաղության մասին համաձայնագրով: Բացի այդ, տարածաշրջանային անվտանգությանը սպառնում են նաև Ադրբեջանում կոռումպացված իշխանությունը և անկարգությունները, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում պետական մարմինների անկայունությունը:


Այդուհանդերձ, տարածաշրջանը դրական կողմեր էլ ունի: Հարավային Կովկասը կարևոր երթուղի է՝ մերձկասպյան տարածաշրջանից նավթն ու գազը համաշխարհային շուկա հասցնելու համար: Այն ցամաքային տրանսպորտային հանգույց է, որ կապ է հաստատում Եվրոպայի, միջերկրածովյան երկրների, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ:


Ադրբեջանը էներգակիրների խոշոր արտադրող և արտահանող է, իսկ Կասպից ծովի ավազանի ռեսուրսները կարևոր են Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար:


Այդունահանդերձ, հաշվի առնելով որոշ միտումներ, Հարավային Կովկասի տարածաշրջանային նշանակությունը նվազում է ժամանակի ընթացքում: Համաշախահային առևտրում Ադրբեջանի մասնաբաժինը նվազում է, քանի որ աշխարհի այլ տարածաշրջաններում ակտիվ կերպով զարգանում են նոր հեղափոխական տեխնոլոգիաները, որոնք ուղղված են արդյունահանման ծավալների մեծացմանը: Չնայած Մետաքսի ճանապարհի դերն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին աջակցելու հարցում կարևոր է, այդուհանդերձ երբ զորքերն Աֆղանստանից դուրս բերվեն, ապա տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը նվազելու է:

 

Փետրվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, երկրում, սակայն, սկսվեցին բողոքի ակցիաներ, քաղաքական վիճակն անկայունացավ, կոռուպցիան ծաղկեց:



Ադրբեջանի և Թուրթիայի կողմից շրջափակման պայմաններում Հայաստանը լացացնում է իր հարաբերություններն Իրանի հետ: Երկրի կրթված բնակչությունը չի ստանում իր ներուժին և որակավորմանը համարժեք աշխատավարձ:

 

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին ընկնող միջին եկամուտը ըստ գնողունակության համարժեքության ընդամենը 6100 դոլար է:

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակարգի պատճառով դժգհությունները գնալով աճում են: Մարտի 10-ին իշխանությունները ջրցան մեքենաների և ռետինի գնդակների միջոցով ցրեցին չարտոնված ակցիան Բաքվում: Նավթի և գազի արտահանումից ստացվող եկամուտների հաշվին երկրում միջին եկամուտը կազմում է 8960 դոլար, սակայն հումքի արդյունման ծավալներն ավելանում են, արտահանմանը՝ նվազում: Ընթացիկ տարում նախատեսված նախագահական ընտրությունները կանցկացվեն իշխող վարչակարգի վերահսկողության ներքո և ամենայն հավանականությամբ կարձանագրվի Ալիևի հերթական հաղթանակը:

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/06/04/american-interest/

http://oratert.do.am

 

Դիտումներ: 562 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Անդրկովկաս | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]