Գլխավոր էջ »
2013 »
Հունիս »
27 » Հայաստանն իր տրամադրության տակ բավարար ռազմական տեխնիկա ունի՝ հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Ա. Բաղդասարյան
15:51 Հայաստանն իր տրամադրության տակ բավարար ռազմական տեխնիկա ունի՝ հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Ա. Բաղդասարյան |
ՀՀ ԶՈՒ-ն բավարար մարտական պատրաստվածություն ունի: Այս մասին այսօր հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանն իր տրամադրության տակ բավարար ռազմական տեխնիկա ունի ՝ հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն:
«Բացի այդ, ՀՀ ԶՈՒ-ն համալրվում է նորագույն սպառազինություններով և ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: Հակառակորդի ամեն մի սպառազինության նոր մատակարարում իր մեջ, իհարկե, մտահոգության էլեմենտներ պարունակում է, բայց խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նա: Նա նշեց, որ հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, այդ թվում՝ զենքի, ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացները շարունակվում են: «Սա մենք շարունակելու ենք անել ապագայում և ուշադիր հետևելու ենք բոլոր զարգացումներին»,- ասաց նա:
|
Կատեգորիա: Քաղաքականություն |
Դիտումներ: 798 |
Ավելացրեց: katalogbiz
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]